• Latest news

Ամբողջ ընտանիքը կորոնավիրուսով է վարակվել ազգականի հուղարկավորության ժամանակ

31 մարտի, 2020  15:34

Մեծ Բրիտանիայում COVID-19-ի հետեւանքով մահացած կնոջ հուղարկավորության ժամանակ կորոնավիրուսով են վարակվել նրա ազգականները:

Ինչպես հայտնում է Daily Mirror պարբերականը, 86-ամյա Շեյլա Բրուքսը կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացել է փետրվարի 9-ին: Հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 13-ին, որին մասնակցել են ընտանիքի բազմաթիվ անդամներ:

Հուղարկավորությունից հետո մի քանի օր անց նրա 65-ամյա զարմուհին՝ Սյուզան Նելսոնը, որը մասնակցել էր արարողությանը, հիվանդացել է, առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք եւ շուտով մահացել. նրա մահվան նախնական պատճառն էր կորոնավիրուսային ինֆեկցիան:

«Նա շատ էր հազում, շնչահեղձ էր լինում, նրա մոտ կային կորոնավիրուսի տարածված բոլոր ախտանիշները,- ասել է Նելսոնի որդին՝ 42-ամյա Կառլը: - Նրան հոսպիտալացրել են մարտի 16-ին, իսկ հաջորդ օրը ես խոսեցի բժիշկների հետ: Նրանք զգուշացրին, որ հաջորդ 2 օրը վճռորոշ կլինի: Մի քանի ժամ հետո նրանք նորից զանգեցին եւ ասացին, որ նա կրիտիկական վիճակում է»:

Շեյլա Բրուքսի հուղարկավորությունից հետո COVID-19-ի ախտանիշներ են հայտնվել նրա ընտանիքի 16 անդամների մոտ: Վարակվածների թվում էր Նելսոնի 34-ամյա դուստրը՝ Ամանդան:

«Հիվանդությունն առնչվել է ինչպես տարեց, այնպես էլ երիտասարդ ազգականներին»,- ասել է նա:

Ներկայումս ընտանիքի կորոնավիրուսի ախտանիշներով բոլոր անդամները տանը ինքնամեկուսացման մեջ են: Ամանդան ասել է, որ ինքն ու իր հայրը՝ Ռոբերտը, ապաքինվում են, չնայած հազը դեռեւս կա:

Ընտանիքը շրջապատի մարդկանց կոչ է անում հետեւել իշխանությունների հանձնարարականներին՝ հեռավորություն պահպանել եւ խմբերով չհավաքվել, քանի որ բազմամարդ վայրերում վարակվելու վտանգն անչափ մեծ է:

«Խնդրում եմ, հետեւեք խորհուրդներին: Մնացեք տանը եւ առողջ եղեք»,- խնդրել է Կառլը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ