• Latest news

Իսպանիայում կորոնավիրուսի հետեւանքով մեկ օրում 849 պացիենտ է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8189-ի. Independent

31 մարտի, 2020  17:06

Իսպանիայում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահվան 849 դեպք: Վկայակոչելով առողջապահության նախարարությանը՝ այս մասին հայտնում է Independent-ը:

Երկրում վարակվածների թիվը հասել է մինչեւ 94 417-ի, մինչդեռ դեռեւս երեկ կար 85 195 վարակված:

Ներկայումս Իսպանիան կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվով աշխարհում երկրորդ տեղում է՝ զիջելով միայն Իտալիային, որտեղ վիրուսի հետեւանքով մահացել է արդեն 11 հազարից ավելի մարդ:

Իսպանիայի իշխանություններն անգամ ամբողջ երկրում նոր դիահերձարանների կառուցում են սկսել, հայտնում է պարբերականը:

Ավելի քան 5600 պացիենտ հիմա ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են, իսկ կորոնավիրուսից բուժվել է գրեթե 20 հազար մարդ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով է վարակվել իսպանացի հայտնի համաճարակաբան, Իսպանիայի առողջապահության նախարարության բժշկական նախազգուշացումների եւ արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը: Հենց նա էր պատասխանատու Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար:

Հիշեցնենք նաեւ, որ Իսպանիայում օրերս կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով հղի կին է մահացել: Նրա երեխան նույնպես ողջ չի մնացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։