• Latest news

Իրանում կորոնավիրուսը խլել է 2898 կյանք, հաստատված դեպքերի թիվը հասել է 44 606-ի. Mehr

31 մարտի, 2020  17:43

Իրանում վերջին մեկ օրում ախտորոշվել է կորոնավիրուսի 3111 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 606-ի: Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, վերջին 24 ժամում մահացել է 141 պացիենտ, կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը Իրանում հասել է 2898-ի: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Քիանուշ Ջահանփուրը:

Ինչպես հայտնում է Mehr-ը, արդեն առողջացել եւ հիվանդանոցներից դուրս են գրվել 14 656 պացիենտներ: 3703 պացիենտներ հիմա ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են, եւ նրանց վիճակը կրիտիկական է:

Նշենք, որ Իրանը վարակման դեպքերի բացարձակ թվով ներկայումս աշխարհում 6-րդ տեղում է՝ ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Չինաստանից եւ Գերմանիայից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։