• Latest news

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը փորձարկում են 40 կամավորների վրա

7 ապրիլի, 2020  09:31

ԱՄՆ-ում Inovio Pharmaceuticals ընկերությունը 40 կամավորների վրա կատարում է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումներ:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ամերիկյան Food and Drug Administration-ը հավանություն է տվել Ֆիլադելֆիայում եւ Կանզասում կամավորների վրա պատվաստանյութի անվտանգության հետազոտությունների անցկացմանը:

Սա պատվաստանյութի փորձարկումների միայն առաջին փուլն է, որը պետք է ապացուցի դրա անվտանգ լինելը մեծ թվով մարդկանց թեստավորման համար: Սակայն եթե անգամ այս փորձարկումը հաջող անցնի, եւս շուրջ մեկ տարի կանցնի, նախքան օգտագործման համար պատվաստանյութի հասանելի դառնալը:

ԱՄՆ-ում անցյալ ամիս մեկնարկել էին կորոնավիրուսի դեմ մեկ ուրիշ պատվաստանյութի անվտանգության հետազոտությունները, որը մշակել էր National Institutes of Health and Moderna Inc-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։