• Latest news

Հայաստանից 7-ամյա Դավիթին Մոսկվայում վիրահատել են. Անհրաժեշտ էր շտապ հեռացնել նրա գլխուղեղի ուռուցքը

7 ապրիլի, 2020  15:04

Կապանից 7-ամյա Դավիթ Ավագյանին, որը գլխուղեղի ուռուցքի շտապ հեռացման կարիք ուներ, վիրահատել են Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտում: Նրան Երեւանից Մոսկվա են տեղափոխել RT պարբերականի մասնակցությամբ:

Պարբերականը հայտնում է, որ Դավիթի ընտանիքը շատ դժվարություններ է հաղթահարել մինչ Մոսկվա հասնելը. Հայաստանի սահմանին ուշանալու պատճառով նրանք ստիպված են եղել չվերթը բաց թողնել, իսկ Ռուսաստան հասնելով պետք է մնային սահմանված կարանտինում: Ավելին՝ վիրաբույժին, որը պետք է ի սկզբանե տղային վիրահատեր, ինքնամեկուսացման էին ուղարկել, քանի որ տարիքի բերումով ռիսկի խմբում էր:

Բոլոր դժվարություններից հետո ուռուցքն, ի վերջո, հեռացրել են: Վիրահատությունը կատարել է Յուրի Կուշելը՝ Արմեն Մելիքյանի գործընկերը, որը պետք վիրահատեր ի սկզբանե:

Դավիթի մորաքույրը՝ Անահիտ Գրիգորյանը, RT-ին հայտնել է, որ մարտի սկզբին Դավիթի մոտ տարօրինակ ախտանիշներ են հայտնվել. հիվանդությունն անչափ արագ է սկսվել, եւ շուտով Երեւանում բժիշկները երեխայի մոտ գլխուղեղի ուռուցք են ախտորոշել, որի տրամագիծն այդ պահին հասնում էր 3,5 սմ-ի: Եթե նորագոյացությունը չհեռացվեր, այն կարող էր տարածվել ողնուղեղի թաղանթներ: Դավիթը շտապ վիրահատության կարիք ուներ, բայց հայ մասնագետներն այն չստանձնեցին, եւ այդ ժամանակ Դավիթի ազգականները դիմեցին Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտ:

Մանկական նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Մելիքյանը, ծանոթանալով տղայի հետազոտությունների արդյունքներին, համաձայնվել է, որ ուռուցքը պետք է հեռացնել հնարավորինս արագ, այդ ժամանակ երեխայի համար կանխատեսումները լավը կլինեն:

Սակայն մինչ Դավիթի ընտանիքը փաստաթղթերն էր պատրաստում, Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրի տարածք օտարերկրացիների մուտքի սահմանափակումներ մտցվեցին: Երեխայի ընտանիքը դիմեց RT-ին, եւ պարբերականին հաջողվեց հասնել տղայի մուտքի թույլտվությանը:

Դավիթին վերջերս վերակենդանացման բաժանմունքից արդեն սովորական հիվանդասենյակ են տեղափոխել, եւ հիմա անալիզ է կատարվում, որով կպարզվի՝ արդյոք ուռուցքը չարորա՞կ էր, թե ոչ: Եթե այո, ապա նա պետք է բուժումը շարունակի ուռուցքաբանի մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ