• Latest news

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում բուժաշխատողների համար պաշտպանիչ դիմակ-վահաններ են ստեղծել (ֆոտո)

9 ապրիլի, 2020  19:17

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում բուժաշխատողների համար պաշտպանիչ դիմակ-վահաններ են մշակել եւ տպել 3D տպիչների վրա: Դրանք ծրագրում են բաժանել Հայաստանի հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների բուժաշխատողներին:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Վարդենիսի եւ Ճամբարակի շրջաններում «Արմաթ» ակումբների ղեկավարներից մեկը՝ Մերի Սարգսյանը, դիմակ-վահանների մշակմամբ եւ տպմամբ զբաղվել են ակումբների ղեկավարները՝ բոլորը տնից: Այդ աշխատանքներին աշակերտները չեն մասնակցել՝ ելնելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում նրանց անվտանգության նկատառումներից: Սակայն երեխաների հետ դասերը, իհարկե, չեն դադարել, դրանք անցկացվում են հեռահար:

Դիմակ-վահանները ծածկում են բուժաշխատողի դեմքը՝ այն պաշտպանելով աշխատանքի ժամանակ աչքերում վիրուսների թափանցելուց, ինչպես նաեւ ապահովելով հավելյալ պաշտպանությունը վիրաբուժական դիմակների մակերեսին: Արմաթցիները հույս ունեն, որ այդ դիմակները կօգնեն բուժաշխատողներին պաշտպանվել կորոնավիրոսով վարակումից:

Դիմակ-վահաններն արդեն փոխանցվել են շրջանների կամ խոշոր քաղաքների վարչակազմեր եւ քաղաքապետարաններ, որպեսզի դրանք բաշխեն բուժհաստատություններին:    

Որոշ շրջաններում մտադիր են նույն 3D տպիչների օգնությամբ հատուկ դիմակներ ստեղծել, որոնք փակում են քիթն ու բերանը, սակայն պիտանի են ախտահանումից հետո օգտագործման համար:

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ուսումնական ծրագիրն ուղղված է Հայաստանի բոլոր դպրոցներում տեխնիկական կրթության աջակցմանը: Ակումբներն առաջարկում են անվճար ինժեներական կրթություն 10-18 տարեկան երեխաների համար:

Վերջերս ծրագիրը սկսեցին «արտահանել» նաեւ այդ երկրներ, այդ թվում՝ Հնդկաստան:

2020-ի հունվարի դրությամբ Հայաստանում, Արցախում եւ Վրաստանում գործում են «Արմաթի» 575 ինժեներական լաբորատորիաներ, որտեղ սովորում է մոտ 15 000 երեխա:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ