• Latest news

Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել սնունդի միջոցով. MedicalXpress

10 ապրիլի, 2020  10:57

ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանից Սանջա Իլիչը հայտնել է, թե կորոնավիրուսի համավարակի պայմաններում ինչպես ճիշտ կատարել գնումները եւ սնունդի պատրաստումը: Նա նաեւ ցրել է սնունդի միջոցով ինֆեկցիայի փոխանցման հնարավորության մասին առասպելը:

ԱՄՆ վերահսկող մարմինները չեն հայտնել սննդամթերքի կամ անգամ սննդամթերքի փաթեթների միջոցով վարակման դեպքերի մասին, հայտնում է MedicalXpress-ը:

«Կորոնավիրուսը աղեստամոքսային հիվանդություն չէ, COVID-19-ի հարուցիչը սնունդի մեջ չի բազմանում»,- նշել է մասնագետը:

Նրա խոսքով՝ վիրուսները մակերեւույթների վրա չեն բազմանում. դրանք ապրող օրգանիզմի կարիք ունեն: Սակայն արժե նշել, որ վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսները, թեկուզ եւ չեն բազմանում, կարող են տարբեր մակերեւույթների վրա կենսունակ մնալ մի քանի ժամ եւ անգամ օրեր:

Սանջա Իլիչը խորհուրդ է տալիս մթերքներ գնելիս պահպանել սոցիալական հեռավորության կանոնները՝ մյուս մարդկանցից պահպանել 2-2,5 մետր հեռավորություն: Տուն վերադառնալով՝ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ, մթերքները հնարավորինս սառեցնել, բանջարեղենն ու մրգերը լվանալ հոսող ջրով: Նա հավելել է, որ ցանկալի է սնունդը տաքացնել Ցելսիուսի 75 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում:

Սանջա Իլիչը նաեւ նշել է, որ խանութներից առաքվող պատրաստի սնունդ պատվիրելիս մտավախություններն ավելորդ են. այսօրվա դրությամբ խանութներից կամ ռեստորաններից առաքման ծառայությունների միջոցով կորոնավիրուսի փոխանցման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ