• Latest news

Անվճար ԱՄԲ ծրագրի մասնակիցների 40 տոկոսը հղիացել է. նախարար

10 ապրիլի, 2020  16:07

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին անվճար կամ արտոնյալ հասանելիության պետական ծրագրի մասնակիցների մոտ 40 տոկոսը հղիացել է: Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ սա բավականին բարձր ցուցանիշ է, որին հաջողվել է հասնել այն բանի շնորհիվ, որ ծրագրին մասնակցելու համար ընտրվել են ի սկզբանե հաջողության բավականին մեծ շանսերով կանայք: Եթե բժիշկների կանխատեսմամբ՝ կնոջ հղիանալու շանսերը շատ փոքր են, նրան ծրագրում չեն ընդգրկում, որ նույն փողը ծախսեն նրա համար, ում շանսերը ավելի մեծ են:

Նախարարի խոսքով՝ ծրագրում տարիքային սահմանափակումները 2 նպատակ են հետապնդում. ծրագրի համար ընտրել նրանց, ում հաջողության շանսերն ավելի մեծ են, եւ պետական միջոցներն արդյունավետորեն ծախսել: Իհարկե, որոշ կանայք ԱՄԲ միջոցով հղիանում են նաեւ 50 տարեկանում, դա, սակայն, ավելի շուտ բացառություն է, քան կանոն. իրականում տարիքին զուգահեռ՝ հաջողությամբ հղիանալու շանսերը նվազում են:

Նախարարը հիշեցրեց նաեւ, որ ի սկզբանե ծրագրին հատկացվել է 210 մլն դրամ, իսկ հիմա ֆինանսավորումը հասել է մինչեւ 1 մլրդ-ի:

Հիշեցնենք, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ անպտղությամբ տառապող զույգերը (կնոջ տարիքը՝ 20-35), որում ամուսիններից մեկը կամ երկուսն էլ զինծառայող են կամ զինծառայողներին հավասարեցված անձ, սոցիալական խոցելի շերտերի ներկայացուցիչ են (խոցելիության 30.01 եւ ավելի միավորով), սահմանամերձ համայնքների բնակիչներ են, որոնք լրացուցիչ սոցիալական նպաստ են ստանում, իրենց որդուն կորցրել են զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով (այս դեպքում կնոջ առավելագույն տարիքն է 42):

Ընդ որում՝ ամուսինները կամ ամուսիններից մեկը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, իսկ նրանց ամուսնությունը պետք է գրանցված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այն դեպքում, եթե կինը ծրագրի շահառու է ճանաչվել 35 տարեկանում, ապա նրա այդ իրավունքը պահպանվում է մինչեւ 38 տարեկան դառնալը: Բացի այդ, դիմումների ներկայացման կարգի եւ հերթականության մասին տեղեկատվությունը պետք է փակցվի բժշկական հաստատության ընդունարանում՝ տեսանելի վայրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ