• Latest news

Հայաստանում 2020-ի առաջին եռամսյակում ծնվել է 7578 երեխա

11 մայիսի, 2020  17:25

Հայաստանում 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին ծնվել է 7578 երեխա, որոնցից 3038-ը՝ Երևանում, իսկ 4540-ը՝ մարզերում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ը

Ամենամեծ թվով ծնունդները գրանցվել են Արարատի մարզում՝ 644 երեխա: Արմավիրի մարզում նշված ժամանակահատվածում ծնվել է 641 երեխա, Կոտայքում՝ 638, Շիրակում՝ 569, Լոռում՝ 566, Գեղարքունիքում՝ 502, Արագածոտնում՝ 316, Սյունիքում՝ 295, իսկ Տավուշում՝ 264 երեխա։

Ծնելիության մակարդակն ամենացածրը եղել է Վայոց ձորում, որտեղ ծնվել է 105 երեխա։

Ըստ Երեւանի քաղաքապետարանի տվյալների՝ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մայրաքաղաքում ծնվել է 6362 երեխա՝ 3275 տղա եւ 3087 աղջիկ։

Համեմատության համար՝ 2019 թ. առաջին եռամսյակում երկրում ծնվածների թիվը կազմել է 7952, իսկ 2018 թ.՝ 8297 երեխա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։