• Latest news

Ո՞ր մարդկանց մոտ է ձեւավորվում կորոնավիրուսի դեմ հզոր իմունիտետ

12 մայիսի, 2020  11:02

Կորոնավիրուսի դեմ հզոր եւ երկարատեւ իմունիտետ է ձեւավորվում առավել հաճախ այն պացիենտնոերի մոտ, որոնք COVID-19-ը ծանր են տարել: Այսպիսի կարծիք է հայտնել կենսաբանական գիտությունների դոկտեր, ԱՄՆ GMU համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան:

Մասնագետը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում պարզաբանել է, որ վիրուսի դեմ լավ եւ կայուն իմունիտետը մշակվում է պացիենտների ընդամենը 7-8 տոկոսի մոտ:

«Մեզ մոտ կան սուպերմարդիկ, որոնց մոտ այնպիսի հզոր իմունային պատասխան է, որ նրանց հակամարմինները կարելի է օգտագործել մյուս մարդկանց կոնվալեսցենտային պլազմայով բուժելու համար, ինչը եւ արվում է»,- ասել է Բարանովան:

Բայց կան մարդիկ, որոնց օրգանիզմում, չնայած հիվանդության ակտիվ զարգացմանը, հակամարմիններ չեն արտադրվում: Այսպիսի պացիենտների բաժինը կազմում է հիվանդությունը հաղթահարածների ընդհանուր թվի 7-8 տոկոսը:

Հիվանդությունը հաղթահարածների մեծամասնությունն, այնուամենայնիվ, օժտված է տարբեր ուժի իմունիտետով, սակայն առողջացածների նվազագույնը 40 տոկոսի մոտ այն բավականին թույլ է:

Մասնագետը նաեւ նշել է, որ գիտնականների կարծիքով՝ տարեցները, որոնք բավականին ծանր են տարել հիվանդությունը, մշակվում է բավականին ամուր իմունիտետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ