• Latest news

Ինչո՞ւ են որոշ մարդիկ հերքում կորոնավիրուսի գոյությունը

13 մայիսի, 2020  12:27

Որոշ մարդիկ այսօր հերքում են COVID-19 կորոնավիրուսի գոյությունը: Սովորաբար նման մարդիկ թույլ հոգեկան առողջություն ունեն: ՌԻԱ Նովոստիին նման կարծիք է հայտնել բժշկական գիտությունների դոկտեր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր բժիշկ Յուրի Բուբեեւը:

«Հերքումը հոգեկանի պաշտպանիչ հատկությունն է: Նման արձագանքն առաջանում է թույլ հոգեկան առողջություն ունեցողների մոտ: Բացի այդ, հերքումը հիմնվում է այսպես կոչված բազային պատրանքների վրա: Դրանք կան յուրաքանչյուրի մոտ, սակայն որոշ մարդկանց մոտ ավելի ուժեղ են արտահայտված: Դրանցից մեկը՝ ինձ հետ ոչ մի վատ բան չի լինի: Այդ պատրանքները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց շրջապատից ինչ-որ մեկը չի մահացել»,-ասել է մասնագետը:

«Կան մարդիկ, որոնք հավատում են, որ Երկիրը հարթ է: Որքան էլ նրանց համոզենք, անօգուտ է»,-ասել է Բուբեեւը:

Նրա խոսքով՝ ամենից շատ վտանգ են ներկայացնում այն մարդիկ, որոնք կատարում ինքնամեկուսացման պահանջները, սակայն հենց նրանք կարող են վարակակիրներ համարվել:   

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։