• Latest news

COVID-19-ի համավարակը կարող է վտանգավոր լինել փսիխոզով մարդկանց համար

13 մայիսի, 2020  15:11

COVID-19-ի ֆոնին փսիխոզի տարածման մեծացումը, հավանաբար, կապված կլինի վիրուսային ազդեցության, առկա ախտորոշումների եւ հոգեսոցիալական սթրեսի հետ: Այս մասին նշված է Մելբուռնի Օրիգեն եւ Լա Տրոբ համալսարանի (Ավստրալիա) հետազոտողների նոր աշխատանքում:

Նրանք կատարել են համաճարակաբանական եւ համավարակային հետազոտությունների արագ ընդհանրացում՝ գնահատելու համար փսիխոզով մարդկանց վրա COVID-19-ի պոտենցիալ ազդեցությունը: Աշխատանքը ցույց է տվել, որ փսիխոզով մարդիկ կարող են լուրջ խնդիր եւ պոտենցիալ վտանգ ներկայացնել նրանց հետ աշխատող կլինիկական խմբերի համար:

«COVID-19-ը բոլորի համար անչափ սթրեսային փորձություն է, հատկապես նրանց համար, ովքեր արդեն հոգեկան առողջության խնդիրներ ունեն: Մենք գիտենք, որ փսիխոզը եւ փսիխոզի առաջին դրվագները, որպես կանոն, առաջանում են զգալի հոգեսոցիալական սթրեսների հետեւանքով: COVID-19-ի համատեքստում դա կարող է ներառել մեկուսացման հետ կապված սթրեսը եւ ընտանիքում մնալու անհրաժեշտությունը նույնիսկ բարդ փոխհարաբերությունների պարագայում»,- ասել է Օրիգենի գիտաշխատակից եւ հետազոտության համահեղինակ, բժիշկ Էլլի Բրաունը:

Բժիշկ Բրաունի խոսքով՝ չնայած հոգեկան խանգարումները, ինչպիսին են դեպրեսիան եւ տագնապայնությունը, կարեւոր են COVID-19 համավարակի ֆոնին վերահսկման համար, հանրությունը պետք է հասկանա, որ համավարակը կարող է ազդեցություն ունանալ նաեւ հոգեկան խանգարումների ավելի սակավաթիվ, բայց ավելի  լուրջ սպեկտրի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ