• Latest news

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի յուրահատուկ հատկությունների մասին

14 մայիսի, 2020  11:25

COVID-19 հիվանդություն առաջացնող կորոնավիրուսը օժտված է տարբեր օրգաններ ու հյուսվածքներ ախտահարելու հատկությամբ, ինչը այն դարձնում է յուրահատուկ: Այսպիսի կարծիք է հայտնել Նովոսիբիրսկի Թրոմբոզների կանխարգելման կենտրոնի ղեկավար Անդրեյ Գրոմովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետների խոսքով՝ բժիշկները մարտ են մղում ստվերի դեմ. մինչ նրանք բուժում են մի գործընթացը, կորոնավիրուսը սկսում է ախտահարել այլ հատվածներ, ինչը պահանջում է թերապիայի փոփոխություն:

Կորոնավիրուսիային ինֆեկցիան սովորաբար սկսվում է որպես սովորական ՍՇՎ, որից հետո վիրուսը շարժվում է դեպի թոքեր՝ առաջացնելով շնչառական անբավարարություն: Սակայն գոյություն ունի տարբերակ, որ ախտածինը կսկսի ախտահարել խոշոր արտերիաները, ինչը կառաջացնի թրոմբոզներ, իսկ արդյունքում սրտի եւ գլխուղեղի կաթվածներ:

Վիրուսի գլխավոր խնդիրն այն է, որ մինչ բժիշկները փորձում են բուժել մի ձեւը, հիվանդությունը անցնում է այլ ձեւի:

«Տեղի է ունենում արդեն ոչ թե թրոմբի առաջացում, որի դեպքում պահանջվում են տրոմբների քայքայման դեղամիջոցներ, այլ հակառակը՝ մեր հյուսվածքների ավելցուկային քայքայում»,- բացատրել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։