• Latest news

Տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ կորոնավիրուսով վարակումից մահանալու ռիսկի են ենթարկված․ հետազոտություն

15 մայիսի, 2020  11:00

Տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող ունեցող տղամարդկանց մոտ COVID-19 կորոնավիրուսի վարակով մահանալու ռիսկը 2 անգամ ավելի մեծ է: Այս մասին հայտնում են Համբուրգ-Էպենդորֆի Համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականները:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հետազոտողները ուսումնասիրել են վերակենդանացման բաժանմունքի 45 հիվանդների տվյալները: 35 տղամարդուց եւ 10 կանանցից 7 պացիենտների պահանջվել է թթվածին, իսկ 33-ին՝ թոքերի արհեստական օդափոխություն: Չնայած բոլոր ջանքերին, 9 տղամարդ եւ 3 կին մահացել են: Վերակենդանացման բաժանմունքում գտնվելու առաջին օրը գնահատվել է բոլոր պացիենտների մոտ 12 հորմոնների, այդ թվում՝ տեստոստերոնի եւ դիհիդրոտեստոստերոնի մակարդակը։

Տեստոստերոնը հորմոն է, որը կարեւոր դեր է խաղում տղամարդկանց մոտ իմունային ռեակցիան խթանելու եւ կարգավորելու գործում, այդ թվում՝ վիրուսային վարակների դեմ պայքարում: Տղամարդ պացիենտների 68.6%-ը ունեցել է տեստոստերոնի ցածր մակարդակ: Իսկ ահա կանանց 60%-ի դեպքում, ընդհակառակը, տեստոստերոնը բարձր է եղել: Եվ եթե տղամարդու համար տեստոստերոնի ցածր մակարդակը նշանակում է իմունային ռեակցիան պատշաճ վերահսկելու անկարողություն, կանանց համար բարձր տեստոստերոնը կապված է ավելի սուր բորբոքային վիճակի հետ:

Ինչպես հայտնի է, վերահսկողությունից դուրս եկած բորբոքումը վտանգավոր է կյանքի համար (ցիտոկինային գրոհը նման բորբոքման օրինակ է): Տեստոստերոնը ճնշում է ոչ նորմալ ուժեղ իմունային ռեակցիան, ինչը, ի վերջո, հանգեցնում է մահվան՝ ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց մոտ: Տեստոստերոնի նորմալ մակարդակ ունեցող տղամարդկանց մոտ ցիտոկինային գրոհ չի դիտարկվել, եւ դա մեծացրել է ողջ մնալու նրանց հնարավորությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ