• Latest news

Գիտնականները էքսպրես թեստ են մշակել կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար

15 մայիսի, 2020  12:59

Գիտնականները էքսպրես թեստ են մշակել կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է պրոֆեսոր Վան Լինֆը՝ Սինգապուրի Ազգային համալսարանին կից նոր ինֆեկցիոն հիվանդությունների ծրագրի ղեկավարը:

Գիտնականների խոսքով՝ այդ թեստը թույլ կտա զգալիորեն առաջ շարժվել դեպի պատվաստանյութի ստեղծումը:

Այդ թեստի օգնությամբ կարելի է գնահատել՝ բնակչության որ մասն է արդեն վարակվել կորոնավիրուսով եւ բուժվել, եւ որ երկիրն է պատրաստ կարանտինից դուրս գալուն:

Շուտով ծրագրվում է արտադրել նաեւ cPass անվանումով թեստ: Մշակողների խոսքով՝ նորույթը սեղմ ժամկետում կարող է ուղարկվել նաեւ այլ երկրներ:      

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։