• Latest news

Գիտնականներն անհանգստացած են ինքնասպանությունների կապակցությամբ կորոնավիրուսով վարակվածների շրջանում

15 մայիսի, 2020  17:50

Ճապոնացի գիտնականները մտահոգված են ինքնասպանության ռիսկով կորոնավիրուսով վարակվածների շրջանում: Այս մասին նրանք հայտնել են հոգեբույժների համայնքին ուղղված նամակում:

Ըստ «Իզվեստիա»-ի՝ գիտնականները, որոնց թվում են նաեւ Տոկիոյի Առողջապահության եւ բժշկության ազգային կենտրոնի հիվանդանոցի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները, հորդորել են որքան հնարավոր է ավելի ուշադիր լինել հիվանդանոցներում բուժվող COVID-19 հիվանդների վիճակի նկատմամբ:

Մասնագետների կարծիքով՝ 2003 թվականին ծանր շնչառական հիվանդության (SARS) եւ 2014-ին Մերձավոր Արևելքում ատիպիկ թոքաբորբի (MERS) բռնկման ժամանակ վարակվածները հոգեկան առողջության հետ կապված խնդիրների էին բախվել՝ ինչպես հիվանդանոցներում բուժման ընթացքում, այնպես էլ դրանից հետո: Հոսպիտալացված հիվանդների բավականին մեծ մասի մոտ սուիցիդալ տրամադրություններ էին գրանցվել, նրանց շրջանում եղել են նաեւ ինքնասպանության իրական դեպքեր:

Ճապոնացի մասնագետներն ուսումնասիրել են նաեւ կորոնավիրուսով հիվանդների տվյալները, որոնք փոխանցվել են Ազգային կենտրոն 2020 թվականի հունվարի 29-ից մարտի 13-ը: Ավելի քան 20 օր հիվանդանոցում գտնվածներից վերցված հարցազրույցները ցույց են տվել, որ որոշ հիվանդներ ապագայի նկատմամբ վախ, սիրելիներից բաժանվելու անհանգստություն, հիվանդության մասին նախապաշարմունքներ եւ ընկճվածություն են զգում ազատության երկարատեւ բացակայությունից:

Ինչպես նշել է Տոմսկի պետական ​​համալսարանի հոգեբանական ծառայության ղեկավար Ազամատ Նայմանը, հոգեբանական խնդիրները վարակվածների մոտ կարող են սթրեսի հետեւանք լինել, ինչը կապված է հիվանդության նորության եւ պատվաստանյութի բացակայության հետ, ինչպես նաեւ՝ այլոց վարակելու կամ նորից հիվանդանալու վախի:

«Ինքնասպանության ռիսկը ծայրահեղ վիճակ է, որը բաղկացած է բազմաթիվ գործոններից: Եթե ​​հիվանդությունը սրվում է զգալի ֆինանսական կորուստներով, սոցիալական ծանր իրավիճակով, սիրելիների հետ վատ հարաբերություններով, ստիգմատիզացիայով, աջակցության բացակայությամբ, զուգորդվող հոգեկան խանգարումներով, ապա այդ վտանգը մեծանում է»,- ասել է հոգեբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։