• Latest news

Ինչպիսի հետեւանքների կարող է հանգեցնել կորոնավիրուսի զանգվածային թեսթավորումը

18 մայիսի, 2020  23:39

COVID-19-ի զանգվածային թեսթավորումն ունի նաեւ բացասական կողմեր․ այն կարող է հանգեցնել համաճարակի տարածման մակարդակի ոչ ճիշտ ընկալման։ The Conversation պարբերականի հետ զրույցում նման կարծիք են հայտնել համաճարակաբան Ջենիֆեր Մաքլահլանը եւ ԱՀԿ ներկայացուցիչ Բենջամին Քոուին։
Կորոնավիրուսի զանգվածային թեսթավորման բացասական կողմերից մեկն, ըստ մասնագետների, կեղծ թեսթերի ստացման հարաբերական մեծ հավանականությունն է եւ կեղծ բացասական թեսթերի էությունն ամբողջովին չհասկանալը։ Իսկ թեսթավորման արդյունքում ստացված կեղծ տվյալները կարող են հանգեցնել սխալ բուժման։
COVID-19-ի թեսթերի սխալ արդյունքների պատճառները կարող են լինել մարդկային եւ համակարգային սխալները (օրինակ՝ գենետիկ նյութի աղտոտվածությունը լաբորատորիայում) եւ օրգանիզմի սպեցիֆիկ ռեակցիան։ Վերջինը կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ կորոնավիրուսից զատ պացիենտն ունենում է այլ վիրուսային հիվանդություն։
Ըստ մասնագետների, նույնիսկ 99,9% ճշգրտություն ունեցող ամենալավ թեսթը տալիս 1000 դեպքից մեկ սխալ արդյունք։ COVID-19-ի վարակունակության բարձր մակարդակի եւ թեսթավորվողների մեծ քանակի դեպքում սխալի արժեքը կարող է շատ բարձր լինել։ Իսկ, երբ վակակված մարդը ստանում է թեսթի կեղծ բացասական արդյունք, նա կարող է հանդիսանալ վարակի տարածող, քանի որ կարծում է, թե առողջ է։
Իսկ կեղծ դրական արդյունքի դեպքում պացիենտը կկարծի, որ արդեն հիվանացել է COVID-19-ով, եւ իր օրգանիզմը մշակել է անհրաժեշտ հակամարմիններ։ Այս դեպքում, բժիշկների կարծիքով, ոչ համաչափ գնահատելով իր առողջական վիճակը նա կարհամարհի կարանտինի պայմանները եւ սոցիալական հեռավորության պրակտիկան, ինչը նրան խոցելի կդարձնի վիրուսի հանդեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ