• Latest news

COVID-19-ից ապաքինվածների մոտ իսկապես ձեւավորվում է կորոնավիրուսի դեմ կայուն իմունիտետ. հետազոտություն

19 մայիսի, 2020  12:33

Լա Հոյայի Իմունաբանության ինստիտուտից գիտնականները COVID-19-ից ապաքինվածների շրջանում առաջին անգամ հայտնաբերել են ուժեղ իմունային պատասխան SARS-CoV-2 վիրուսի դեմ: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ում հրապարակված մամուլ հաղորդագրության մեջ:

Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ իմունիտետը կարող է նոր կորոնավիրուսը ճանաչել տարբեր եղանակներով, եւ ցրել են այն մտավախությունները, որ արդյունավետ պատվաստանյութի մշակման ջանքերը կարող են անօգուտ լինել:

Մասնագետները կանխատեսել են, թե SARS-CoV-2-ի սպիտակուցների որ հատվածներն են ունակ ակտիվացնել մարդկային Т բջիջները՝ լիմֆոցիտներ, որոնք կարող են ճանաչել եւ ոչնչացնել օտարածին հակագեների կրողներին: Մասնագետներն այնուհետեւ ստուգել են՝ կարո՞ղ են արդյոք COVID-19-ից բուժված մեծահասակների մոտ արտադրվող Т բջիջները ճանաչել այն նույն սպիտակուցային հատվածները: Վերջինները միավորվել են երկու մեծ խմբի կամ մեգամիավորման մեջ: Առաջին մեգամիավորումը ներառում էր բոլոր սպիտակուցները, բացի «սեպ»-սպիտակուցը (S սպիտակուց), իսկ երկրորդը պարունակում էր S սպիտակուցի տարատեսակները, որոնք առանցքային դերակատարում ունեն տիրոջ բջջի մեջ վիրուսի ներթափանցման գործում:

Հետազոտությանը մասնակցել են 20 պացիենտներ, որոնք COVID-19-ը հաղթահարել են առանց ծանր բարդությունների եւ հոսպիտալացման: Պարզվել է, որ նրանց բոլորի մոտ դիտվել է T հելփերների՝ T լիմֆոցիտների կողմից կայուն իմունային պատասխան, որոնք իրենց մակերեւույթին արտահայտիչ են դարձնում CD4 գլիկոպրոտեինը եւ ազդանշաններ ուղարկում Т բջիջների մյուս տեսակին (Т քիլլերներին), որոնք ոչնչացնում են ախտածինը: Т քիլլերներ են հայտնաբերվել  գրեթե բոլոր մասնակիցների մոտ:

Թեեւ այդ տվյալները չեն բացառում, որ իմունային արձագանքը SARS-cov-2-ին կարող է վնասակար լինել օրգանիզմի համար, դրանք կարող են որպես մարկեր ծառայել փորձարարական պատվաստանյութերի արդյունավետության համար:

Մեկ այլ հետաքրքիր փաստ. հետազոտողները պարզել են, որ 2015 եւ 2018 թվականների արյան նմուշներում ռեակտիվ T բջիջներ կան, որոնք ճանաչում են SARS-CoV-2-ը, չնայած դրանք երբեւէ չէին բախվել վիրուսին: Նման խաչաձեւ իմունիտետի զարգացման պատճառն այլ կորոնավիրուսային վարակների ազդեցությունը կարող է լինել, որոնք սովորական մրսածություն են առաջացնում:

Ճիշտ է, դեռ հայտնի չէ՝ կարո՞ղ է արդյոք նման խաչաձեւ ռեակտիվությունը կայուն իմունիտետ ապահովել SARS-CoV-2-ի դեմ եւ արդյոք դա պայմանավորվա՞ծ է նրանով, որ մարդկանց որոշ խմբեր, այդ թվում՝ նրանք, ովքեր ապրում են որոշակի տարածքներում, ավելի խոցելի են COVID-19-ի նկատմամբ: Ըստ գիտնականների՝ հաշվի առնելով համավարակի ծանրությունը՝ կորոնավիրուսի խաչաձեւ իմունիտետի ցանկացած աստիճան կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդության տարածման վրա, եւ դա պետք է հաշվի առնել համաճարակաբանական կանխատեսումներ անելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ