• Latest news

Կորոնավիրուսի պատվաստանյութ՝ ծխախոտաբույսից․ պատմում են մասնագետները

22 մայիսի, 2020  11:00

Ո՞րն է պանդեմիայի կանխարգելման լավագույն միջոցը՝ պատվաստումը։ Այն ուժեղացնում է իմունային համակարգը՝ օգնելով պայքարել հիվանդության դեմ։

Ժամանակակից պատվաստանյութերը ստանում են բարդ արտադրական գործընթացի շնորհիվ՝ հիմնականում հավի ձու օգտագործելով։ Խնդիրն այն է, որ ձվի օգտագործմամբ պատվաստանյութերը հիսուն տարուց ավելին է, որ արտադրվում են նույն եղանակով։ Այնուամենայնիվ, վիրուսն այժմ շատ ավելի արագ է տարածվում  ճանապարհորդության աճող մակարդակի պատճառով, ինչը պատվաստանյութ մշակելու ու արտադրելու ճանապարհին բազմաթիվ նոր մարտահրավերներ է առաջացնում:

Այսօր գոյություն ունի ավելի արագ, ավելի էժան ու ավելի լավ մեթոդ։ Ձվի փոխարեն բույսերի օգտագործումը։

Կանադական կենսադեղագործական Մեդիկագո ընկերությանը հաջողվել է ընդամենը 20 օրում վերարտադրել կորոնավիրուսի վիրուսանման մասնիկները՝ ծխախոտի բույսի օգտագործմամբ։ Ընկերությունն այժմ զբաղվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի սինթեզով։ Գիտական աշխատանքի շրջանակներում օգտագործված եզակի տեխնոլոգիան առաջիկայում կներկայացվի ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության (US FDA) հաստատմանը։

Ծխախոտի բույսն ընդունակ է մեծ քանակով ու ցածր գնով սպիտակուց սինթեզել։ Այս տեխնոլոգիայի կարևորագույն առավելություններից մեկը հենց արագությունն է։

Պատվաստանյութի պատրաստման տեխնոլոգիան պարզ է․ տերևի մեջ պատվաստանյութ են ներարկում, և մեկ շաբաթից կարելի է մասշտաբային արտադրություն սկսել։ Յոթը օր աճելուց հետո վերցնում են ծխախոտաբույսի տերևները, մանրացնում դրանք, որից հետո ստացված խառնուրդից առանձնացնում են նոր պատվաստանյութը։

Մեդիկագո ընկերությունը, որին տարիներ առաջ էլ հաջողվել էր պատվաստանյութ ստանալ Էբոլա վարակի դեմ, 30%-ով պատկանում է ծխախոտային Ֆիլիպ Մորրիս ընկերությանը։

Այն փաստը, որ Ֆիլիպ Մորրիսին մասամբ պատկանող ընկերությունը ծխախոտաբույսն այնքան խորքային է ուսումնասիրել, որ հնարավոր է դարձել ծխախոտաբույսի օգտագործմամբ անգամ պատվաստանյութի մշակումը, թերևս, պատահական չէ։ Ֆիլիպ Մորրիսն իր գիտահետազոտական նախագծերն իրագործելու համար ներդրել է ավելի քան 7 մլրդ ԱՄՆ դոլար, ու այդ նախագծերը ուղղված չեն միայն նիկոտին մատակարարող այլընտրանքային արտադրանք ստանալուն։ Ֆիլիպ Մորրիսն այսօր տեխնոլոգիական ընկերություն է։ Գիտական նախագծերի շուրջ այստեղ աշխատում են համաշխարհային համբավ վայելող շուրջ 430 գիտնականներ, ինժեներներ և փորձագետներ։

Պարզապես հրաշք է, որ այսքան պարզ ու այսքան էժան ստացվող բույսը կարող է իրականում կյանքեր փրկել։  Հուսադրող է, որքան արագ գիտությունն և նորարարությունը կարող են դրական արդյունք ստեղծել հասարակության համար՝ անկախ նրանից, թե ով է ֆինանսավորում այդ գիտությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։