• Latest news

Երկու օրը մեկ մոտ 220 հոգի ՌԴ-ից Հայաստան է վերադառնում․ նրանք պետք է 2 շաբաթ ինքնամեկուսանան․ նախարար

22 մայիսի, 2020  16:56

Երկու օրը մեկ մոտ 220 հոգի Հայաստան է ժամանում Ռուսաստանից՝ Մոսկվա-Երեւան չվերթներով։ Աշխատում է նաեւ Մինսկ-Երեւան չվերթը, որով վերադառնում են մեր քաղաքացիները այլ երկրներից։ Այս մասին Հանրային խորհրդի օնլայն նիստին նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ «այս ակտիվ վերադարձը պետք է անպայման զուգակցվի հակահամաճարակային միջոցառումներով»։ Քանի որ Հայաստանը մեկուսացման ռազմավարությունից հրաժարվում է ի օգուտ ինքնամեկուսացման ռազմավարության, Հայաստան վերադարձող բոլոր մարդիկ պետք է առնվազն 2 շաբաթ անցկացնեն տանը՝ ինքնամեկուսացած, եւ այս պրոցեսները պետք է կառավարվեն։

«Այսօր եթե, օրինակ, մեզ ասեն, կարող եք 1000 հոգի ընդունել մեկ օրվա մեջ, ես ինքս դեմ եմ լինելու, որ նման քանակի քաղաքացիներ վերադառնան Հայաստան։ Էդ թիվը պետք է լինի կառավարելի։ Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, եւ դա մոտավորապես այն է, ինչ ունենք այսօր, երկու օրը մեկ՝ մեկ ինքնաթիռ»,- ասաց նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։