• Latest news

Ո՞ր մթերքները կարող են պաշտպանել սրտի հիվանդություններից

24 մայիսի, 2020  16:06

Օմեգա 3-ը ձկան եւ սննդային հավելումներում հագեցած ճարպաթթու է, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը, պարզել են Իսպանիայում եւ Հարվարդում աշխատող գիտնակաները, որոնց հոդվածը հրապարակվել է  Journal of the American Heart Association պարբերականում։

Հետազոտությանը մասնակցել է 53 տարեկան միջին տարիքով 26 034 կին, որոնց մոտ վերցրել են արյան փորձանմուշներ լիպոպրոտեինների պարունակությունը պարզելու համար․ դրանք սպիտակուցներ են, որոնց կազմում կան տարբեր նյութեր՝ ներառյալ տրիգլիցերիդներ եւ խոլեստերին։ Մասնակիցների շրջանում անցկացրել են հարցում պարզելու համար, թե որքան հաճախ են նրանք օգտագործել ձուկ եւ օմեգա 3 պարունակող սննդային հավելումներ։

Արյան պլազմայի նմուշներում չափել են լիպիդների, լիպոպրոտեինների եւ ապոլիպոպրոտեինների պարունակությունը, ինչպես նաեւ համադրել են դրանք այնպիսի հագեցած ճարպաթթուների օգտագործման հետ, ինչպես էիկոսապենտաենոիկ (ԷՊԿ), դոկոզաէքսաենոիկ (ԴԷԿ) եւ α-լինոլենիկ (ԱԼԿ) թթուները։

Պարզվել է, որ ձկան եւ օմեգա 3 պարունակող հավելումների հաճախակի օգտագործումը կապված է տրիգլիցերիդների ցածր պարունակության հետ։ (ԴԷԿ)-ն ու (ԱԼԿ)-ն նպաստել են «լավ» խոլեստերինով բարձր խտության լիպոպրոտեինների ավելացմանը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա 3 հագեցած ճարպաթթուները նպաստել են սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը, սակայն ճարպաթթվի ամեն տեսակը ցուցաբերել է առանձնահատուկ եւ տարբեր ազդեցություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ