• Latest news

Թաղման արարողությունները կարող են նպաստել կորոնավիրուսի տարածմանը․ մասնագետ

25 մայիսի, 2020  18:56

Զանգվածային միջոցառումները, այդ թվում թաղման արարողությունները կարող են նպաստել կորոնավիրուսի տարածմանը, նույնիսկ եթե հանգուցյալը կորոնավիրուս չի ունեցել։ Նման կարծիք է արտահայտել ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Մասնագետի խոսքով՝ զանգվածային միջոցառումներին եւ թաղման արարողություններին կարող են ներկա գտնվել մարդիկ, ովքեր կորոնավիրուսային վարակ ունեն, սակայն չունեն ախտանիշներ։ Նրանք կարող են վարակել շրջապատի մարդկանց, որոնց թվում կարող են լինել հիվանդության նկատմամբ շատ ավելի խոցելի մարդիկ։ Այս ամենը, մասնագետի խոսքով, կարող է հանգեցնել թե դեպքերի թվի աճի, թե նոր մահվան ելքերի։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս հանրային տրանսպորտում եւ փակ տարածություններում դիմակներ կրել, ընդ որում՝ դա անել ճիշտ․ դիմակի մետաղական լարը պետք է լինի դեպի վերեւ, հպված քթի ոսկրային հատվածին, իսկ ամբողջ բերանային հատվածը եւ քիթը պետք է լինեն փակ։ Դիմակը քթի տակից հագնելը, մասնագետի խոսքով, բացարձակապես արդյունավետ չէ։

Հիվանդության կանխարգելման համար նաեւ շատ կարեւոր է ձեռքը հաճախակի լվանալ եւ ախտահանել, ինչպես նաեւ պահել սոցիալական հեռավորություն՝ առնվազն 1․5 մետր։

Տարածների հաճախակի օդափոխությունը, ինչպես նաեւ ինքնուրույն ջերմաչափումները եւս շատ կարեւոր են, նշեց մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։