• Latest news

ԱՀԿ-ն դադարեցրել է կորոնավիրուսի դեմ հիդրոքսիքլորոխինի փորձարկումները՝ մահացության բարձր ռիսկի պատճառով

25 մայիսի, 2020  20:53

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խումբը մահացության բարձր ռիսկի պատճառով դադարեցրել է COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ հիդրոքսիքլորոխինի եւ քլորոխինի թեսթային փորձարկումները։ Ծրագրվում է անցկացնել դեղամիջոցի արդյունավետության վերագնահատում՝ ելնելով արդեն ստացված տվյալներից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ մայիսի 22-ին The Lancet պարբերականը հրապարակել է հոդված COVID-19-ի դեմ հիդրոքսիքլորոխինի եւ քլորոխինի փորձարկումների մասին՝ նշելով, որ այս դեղամջոցների կամ դրանց խառնուրդների օգտագործման դեպքում կորոնավիրուսով վարակված հիվանդներն ավելի հաճախ են մահացել։

Դրանից հետո ԱՀԿ-ն կազմել է Համերաշխության փորձաքննության կատարողական խումբ, որի մեջ մտնում են 10 երկրներից փորձագետներ։ Խումբը հանդիպել է շաբաթ օրը եւ համաձայնել է գնահատել համաշխարհային մասշտաբով բոլոր տվյալների համընդգրկուն վերլուծությունը ու քննադատական գնահատականը։ Մտցվել է համերաշխության թեսթերի շրջանակներում հիդրոքսիքլորոխինի փորձարկման ժամանակավոր դադար՝ մինչ տվյալները կվերանայվեն Տվյալների անվտանգության մոնիթորինգային խմբի կողմից։

Վերագնահատումը կվերաբերի բոլոր այն տվյալներին, որոնք հավաքվել են դեղամիջոցի մասին Համերաշխության փորձարկումների ժամանակ, որոնք կատարվել են դրա հնարավոր առավելությունները եւ կողմնակի ազդեցությունները որոշելու համար։ Դեղամիջոցի անվտանգության հարցը առաջիկա երկու շաբաթներին կդիտարկվի Տվյալների անվտանգության մոնիթորինգային խմբի կողմից։

ԱՀԿ Համերաշխության փորձարկումներին, որոնք սկսվել են մարտին, այժմ մասնակցում են ավելի քան 400 հիվանդանոցներ՝ աշխարհի 35 երկրներում։ Թեսթերը դիտարկում են չորս հիմնական թերապեւտիկ դեղամիջոցները եւ դրանց խառնուրդները, որոնք կարող են արդյունավետ լինել COVID-19-ի դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։