• Latest news

Հնարավոր է՝ հակամարմինները կորոնավիրուսի դեմ երկարատեւ իմունիտետ չապահովեն

27 մայիսի, 2020  12:37

Նիդեռլանդներից հետազոտողները կարծում են, որ հակամարմինները, հնարավոր է, կորոնավիրուսի դեմ երկարատեւ իմունիտետ չապահովեն, եթե այս նոր կորոնավիրուսն իրեն պահի մյուս 4 կորոնավիրուսների նման, որոնք մրսածություն են առաջացնում: Նոր հետազոտության մեջ նշվում է, որ իմունիտետը կարող է տեւել ընդամենը 6 ամիս եւ մինչեւ 12 ամիս մյուս կորոնավիրուսների համար, հայտնում է BGR-ն:

Հետազոտողներն ուսումնասիրել են 35-ն անց 10 տղամարդկանց բժշկական պատկերը, որ 4 սեզոնային կորոնավիրուսներից յուրաքանչյուրի համար որոշեն հակամարմինների մակարդակը: Տղամարդկանց հետազոտել են 3 կամ 6 ամիս հետո, եւ հետազոտողները հայտնաբերել են «կորոնավիրուսների դեմ պաշտպանական իմունիտետի տագնապահրույց կարճ տեւողություն»:

«Վարակվելուց 12 ամիս հետո հաճախակի վերավարակումներ եւ վարակվելուց արդեն 6 ամիս հետո հակամարմինների մակարդակի զգալի նվազում» է դիտվել դեպքերի մեծ մասում: Եթե նոր կորոնավիրուսն իրեն ճիշտ նույն կերպ է պահում, ապա «իմունիտետի անձնագրերի» եւ հավաքական իմունացման մասին խոսելն անիմաստ է: COVID-19-ից առողջացած մարդը կարող է դրանով նորից վարակվել 6-12 ամիս հետո՝ առանց հերթական պատվաստման:

Հետազոտողները նշում են, որ կորոնավիրուսները «կենսաբանորեն տարբեր» են, «ընդհանուր քիչ բան ունեն՝ բացի այն, որ մրսածություն են առաջացնում»: Բայց պարտադիր չէ, որ SARS-CoV-2-ը նման լինի դրանցից ցանկացածին, որպեսզի հետեւի իմունիտետի նույն սխեմային:

Նախորդ հետազոտություններում, որոնցում մանրամասն նկարագրվել են, այսպես կոչված, իմունիտետի անձնագրերը, նշվում էր՝ այդ կարգի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մենք պատկերացում չունենք, թե որքան երկար է տեւում COVID-19-ի դեմ իմունիտետը: The New York Times-ի տեղեկություններով՝ այս հարցն ուսումնասիրած եւ COVID-19-ը SARS-ի ու MERS-ի հետ համեմատած գիտնականները կարծում են, որ իմունիտետը կարող է տեւել 1-ից մինչեւ 8 տարի: Սակայն COVID-19-ի դեպքում առայժմ կարճ է տեւում՝ այս տարբերակները ստուգելու համար: Այլ հետազոտողներ նույնպես նախազգուշացրել են, որ կորոնավիրուսի դեմ իմունիտետը ընդհանուր առմամբ կարող է այդքան երկարատեւ չլինել՝ ենթադրելով, որ պատվաստանյութերի հանդեպ ռեզիստենտությունը կարող է ավելի լավ լինել, քան այս հիվանդության վերապրումը:

Հետազոտողները նշում են, որ խմբի մեջ են մտնում միայն տղամարդիկ, եւ որ իրենք չեն կարողացել ինֆեկցիայի ժամանակ վիրուսի գենոմը սեքվենիրացնել՝ գործոններ, որոնք կարող են ազդել նրանց արդյունքների վրա: Դրանից բացի, չկա ոչ մի նշան, որ SARS-CoV-2-ը անպայման իրեն այնպես կպահի, ինչպես մյուս կորոնավիրուսները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ