• Latest news

Ավելի երկար մատնեմատեր ունեցող տղամարդիկ կորոնավիրուսից մահանալու ավելի քիչ շանսեր ունեն

27 մայիսի, 2020  21:08

Ըստ Early Human Development ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության՝ ավելի երկար մատնեմատերով տղամարդիկ կորոնավիրուսից մահանալու ավելի քիչ շանսեր ունեն, եւ նրանք ավելի հաճախ թեթեւ ախտանիշներ են ունենում:

Պատճա՞ռը: Համարվում է,որ մատնեմատերի երկարությունը կապված է նրա հետ, թե որքան տեստոստերոն է տղամարդը ստանում մոր արգանդում. որքան երկար է, այնքան մեծ է հորմոնալ ազդեցությունը: Եվ համարվում է, որ տեստոստերոնը պաշտպանում է ծանր կորոնավիրուսային հիվանդությունից, քանի որ այն մեծացնում է մարմնում անգիոտենզինի՝  փոխակերպող 2 ֆերմենտի (ACE2) կենտրոնացումն օրգանիզմում:

Կարճ մատնեմատը կարող է վատ նախանշան լինել տղամարդկանց համար:

Այս ամսվա սկզբին հետազոտողները հաշվարկել էին, որ տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են մահանում COVID-19-ից, քան կանայք՝ նրանց արյան մեջ ACE2-ի ավելի մեծ քանակի պատճառով: ACE2-ը՝ ընկալիչն ու բջիջների պահապանը, կապվում է կորոնավիրուսի հետ, որը վարակ է առաջացնում:

Ուստի, չնայած դա կարող է չպաշտպանել նրանց կորոնավիրուսից, այն կարող է նշան լինել, որ ախտանշանները կարող են այդքան էլ ծանր չլինել: Մյուս ուսումնասիրությունները ենթադրում են, որ ACE2-ի նույնիսկ ավելի բարձր մակարդակները կարող են տղամարդկանց պաշտպանել թոքերի վնասումից, նշում է Daily Mail-ը:

Ինչ վերաբերում է թոքերին, կորոնավիրուսը, ինչպես հայտնի է, հայտնվելով օրգանիզմում, նվազեցնում է ACE2 ընկալիչների քանակը: Բայց կարծես թե, ֆերմենտի ավելի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ կարող են ավելի լավ պաշտպանված լինել ծանր ախտանիշներից, քան ավելի դրա ցածր քանակությամբ տղամարդիկ:

Սուոնսիի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 200000 մարդու տվյալները 41 երկրում՝ ճշգրիտ կերպով չափելով նրանց մատնեմատերի երկարությունը ցուցամատի համեմատ: «Թվերի ավելի փոքր հարաբերակցություն» նշանակում է, որ մատնեմատն ավելի երկար է, եւ այդ առանձնահատկությունը հայտնաբերվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մալայզիան, Ռուսաստանը եւ Մեքսիկան, որտեղ COVID-19-ից մահացության մակարդակը ցածր էր: Այն երկրները, որտեղ տղամարդիկ ավելի շատ են, ներառում են Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ Բուլղարիան, որտեղ մահացության մակարդակն ավելի բարձր էր:

Միջինում ավելի երկար մատնեմատ ունեցող տղամարդկանց մահացության մակարդակը 2.7 է 100,000 մարդու հաշվարկով: Ավելի կարճ մատնեմատ ունեցողների համար միջին թիվը 4,9 է 100 000 մարդու հաշվարկով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։