• Latest news

ԱՄՆ-ում ծնվել է երկու բերանով աղջիկ

29 մայիսի, 2020  09:49

ԱՄՆ-ում ծնվել է երկու բերանով աղջիկ, հայտնում է BMJ Case Reports բժշկական ամսագիրը:

Շեղման առաջին նշանները նկատվել են, երբ երեխան դեռ լույս աշխարհ չէր եկել: Հղիության երրորդ եռամսյակում ՈՒՁՀ կատարելիս պտղի մոտ հայտնաբերել են ծնոտոսկրի աջ կողմում անոմալ զանգված: Մասնագետները ենթադրել են, որ դա բնածին կիստա է, տերատոմա կամ ֆիբրոզային դիսպլոզիա:

Ծնվելուց հետո աղջկա զննումը ցույց է տվել, որ նա ունի մոտ 1 սմ մեծությամբ երկրորդ բերան՝ փոքրաչափ ծնոտով, չծկթած ատամներով եւ թերաճ լեզվով, որը կրկնում էր հիմնականի գործողությունները: Անոմալիայի պատճառն են համարել դիպրոզոպիան՝ զարգացման հազվադեպ արատ, որն առաջացնում է գանգադիմային կառուցվածքների կրկնողություն:

Երբ երեխան դարձել է 6 ամսական, նրան վիրահատել են՝ հեռացնելով լրացուցիչ բերանը: Վիրահատությունից հետո մնացած կարերը կես տարում ամբողջությամբ լավացել են: Բժիշկները նշել են, որ աղջիկը սնվելիս դժվարություններ չի ունեցել, սակայն չի կարողացել իջեցնել բերանի աջ անկյունը: Դա կարող էր բացատրվել համապատասխան մկանի կամ նյարդի վնասմամբ, որը գտնվել էր երկրորդ բերանի շրջանում:

XX դարի սկզբից բժշկական գրականության մեջ հիշատակված է դիպրոզոպիայի մոտ 35 դեպք: Շեղումն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ