• Latest news

Առողջապահության եվրոպական կարգավորիչը խոստանում է COVID-19-ի դեմ պոտենցիալ դեղամիջոցի փորձարկում անցկացնել

30 մայիսի, 2020  10:40

Առողջապահության եվրոպական կարգավորիչը խոստացել է արագորեն փորձարկել COVID-19-ի դեմ պոտենցիալ դեղամիջոցը՝ Gilead Science ընկերության արտադրության ռեմդեսիվիրը, սակայն հայտարարել է, որ դեռ հայտ չի ստացել դեղերի ամերիկյան արտադրողից, փոխանցում է Reuters-ը:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հայտարարել է, որ իր՝ մարդու համար դեղամիջոցների կոմիտեի (CHMP) ժամանակացույցը «կկրճատվի մինչեւ բացարձակ նվազագույն»:

Հայտարարությունն արվել է երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ EMA-ի ղեկավարը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ այն կարող է նախնական կանաչ լույս տալ ռեմդեսիվիրի վաճառքին՝ որպես COVID-19-ի դեմ դեղամիջոցի վաճառքին, որը կօգնի արագորեն դուրս հանել դեղամիջոցը շուկա՝ ռեսուրսների համար դաժան գլոբալ մրցակցության պայմաններում:

Ներկայումս նոր կորոնավիրուսի դեմ հաստատված դեղեր կամ պատվաստանյութեր չկան: ԱՄՆ-ն այս ամսվա սկզբին թույլատվություն էր տրամադրել COVID-19-ի բուժման համար ռեմդեսիվիրի արտակարգ օգտագործմանը՝ ճանապարհ բացելով դեղամիջոցի ավելի լայն օգտագործման համար, սակայն դեռ չի հաստատել այն:

Վերջնական հաստատումը պետք է լինի Եվրահանձնաժողովի կողմից, սակայն այն սովորաբար ընդունում եւ հաստատում է CHMP-ի առաջարկությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։