• Latest news

Տանը դիմակ կրելը կօգնի կանխել COVID-19-ի տարածումը ընտանիքի անդամների շրջանում

30 մայիսի, 2020  14:44

Տանը դիմակ կրելը կօգնի կանխել COVID-19 վարակի տարածումը նույն բնակարանում ապրող ընտանիքի անդամների շրջանում, սակայն՝ միայն մինչեւ ախտանիշների հայտնվելը: Այս մասին նշվում է BMJ Global Health-ում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Այս պրակտիկան 79 տոկոսով արդյունավետ էր վիրուսի փոխանցումը զսպելու համար նախքան ախտանիշների հայտնվելը, բայց ախտանիշների առաջացումից հետո դա չի օգնում, ցույց են տվել հետազոտությունները:

Չինաստանից ստացված տվյալները վկայում են, որ SARS-CoV-2 վիրուսի՝ անձից անձ փոխանցվելու դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել ընտանիքներում: Բայց պարզ չէ՝ արդյոք դիմակները կրելը կարող է օգնել տանը փոխանցման մակարդակը զսպելու համար՝ սոցիալական հեռավորության պահպանման եւ ախտահանման հետ միասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ Անգլիայի հանրային առողջապահությունը խորհուրդ չեն տալիս դիմակներ կրել փակ տարածքներում կամ դրսում, քանի որ, ըստ կազմակերպությունների, բավարար որակյալ ապացույցներ չկան՝ դա խորհուրդ տալու համար:

Պարզելու համար՝ կարող են արդյոք դիմակները որեւէ կերպ ազդել իրավիճակի վրա, հետազոտողները 124 ընտանիքից 460 մարդու են հետազոտել Պեկինում՝ համավարակի ժամանակ նրանց տնային հիգիենայի եւ վարքի մասին:

Յուրաքանչյուր ընտանիքում COVID-19-ով վարակման առնվազն մեկ հաստատված դեպք կար փետրվարի վերջինից մինչեւ մարտի վերջ ընկած ժամանակահատվածում: Ընտանիքի միջին չափը 4 մարդ է, բայց տատանվել է 2-ից 9-ի սահմաններում եւ սովորաբար երեք սերունդ էր կազմում:

Հետազոտողները ցանկանում էին պարզել, թե որ գործոնները կարող են մեծացնել կամ նվազեցնել վիրուսով հետագա վարակման ռիսկն ինկուբացիոն ժամանակահատվածում՝ մարդկանց մոտ ախտանիշների հայտնվելուց 14 օրվա ընթացքում:

Այս ընթացքում երկրորդ անգամ վարակումը՝ առաջին վարակվածից ընտանիքի այլ անդամների կողմից, տեղի է ունեցել 124 ընտանիքից 41-ում: Այս կերպ վարակվել էր ընդհանուր առմամբ 77 մեծահասակ եւ երեխա: Հետազոտության մեջ երեխաների մոտ մեկ երրորդը վարակվել էր վիրուսով (36 տոկոս; 36-ից 13-ը)՝ մեծահասակների ավելի քան երկու երրորդի համեմատ (69.5 տոկոսից ավել, 92-ից 64-ը):

Տասներկու երեխա մեղմ ախտանիշներ ուներ. մեկի մոտ ընդհանրապես ախտանիշ չկար: Մեծահասակների մեծ մասի (83 տոկոստ) մոտ մեղմ ախտանիշներ էին, 10-ից 1-ի մոտ ախտանիշները ծանր էին:

Ախտահանման ամենօրյա օգտագործումը, օդափոխումը և դրանց միջև առնվազն 1 մետր հեռավորությունը կապված էին վիրուսի փոխանցման ավելի ցածր ռիսկի հետ, նույնիսկ ավելի բնակեցված ընտանիքներում:

Ախտահանիչ միջոցների ամենօրյա օգտագործումը, օդափոխումը եւ նրանց միջեւ առնվազն 1 մետր հեռավորությունը կապված էին վիրուսի փոխանցման ավելի ցածր ռիսկի հետ նույնիսկ ավելի բազմամարդ ընտանիքներում:

Սպիտակեցման կամ ախտահանիչ միջոցների հաճախակի օգտագործումը մաքրման համար եւ դիմակներ կրելը տնային պայմաններում մինչեւ ախտանիշների հայտնվելը կապված էին վիրուսի փոխանցման նվազած ռիսկի հետ:

Մինչեւ ախտանիշների հայտնվելը դիմակ կրելն արդյունավետ էր 79 տոկոսով, իսկ ախտահանումը՝ 77 տոկոսով վիրուսի փոխանցումը կանխելու համար:

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ դրա արդյունքները կարող են ակտուալ լինել կարանտինում ինչ-որ մեկի հետ ապրող կամ հարկադիր սոցիալական մեկուսացման մեջ գտնվող ընտանիքների համար եւ առողջապահական ոլորտի աշխատակիցների ընտանիքների համար, որոնք կարող են բախվել վարակման շտական ​​ռիսկի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ