• Latest news

Դիմակն արդյոք վարակումից կարո՞ղ է պաշտպանել, եթե տանը COVID-19-ով մարդ է ապրում

1 հունիսի, 2020  12:39

Կանխարգելման պարզ միջոցները, ինչպես դիմակի կրումը, իսկապես կարող են կանխել կորոնվիրուսային վարակի տարածումը, իսկ դրանց անտեսումը մեծացնում է վարակման հավանականությունը: Չինաստանում անցկացված նոր հետազոտությունը, որը հրապարակվել է BMJ Global Health-ում, ցույց է տվել, որ բնակարաններում, որտեղ բնակվում են COVID-19-ով վարակակիրներ, դիմակի կրումը 79 տոկոս դեպքերում կանխում է հիվանդության փոխանցումը:

Գիտնականները հարցում են անցկացրել Պեկինում բնակվող 124 ընտանիքներից 460 մարդու շրջանում՝ ցանկանալով պարզել համատեղ ապրող մարդկանց վարքագծի եւ տնային հիգիենայի մանրամասները: Այս ընտանիքներից յուրաքանչյուրում եղել է փետրվարի վերջից մարտի վերջ ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակված գոնե մեկ մարդ: Հետազոտված ընտանիքներում եղել է 2-ից մինչեւ 9 մարդ, մեկ ընտանիքը միջինը կազմված էր 4 մարդուց՝ հաճախ առկա էին երեք սերունդների մարդիկ:

Գիտնականների գլխավոր նպատակն էր որոշել, թե առաջին ազգականի հիվանդությունից հետո 14-օրյա ժամանակահատվածում ինչպիսի գործոններ կարող են մեծացնել կամ նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Այս ընթացքում 41 ընտանիքում վարակվել է 77 մարդ: Վարակվածների շուրջ երրորդ մասը երեխաներն էին:

Հետազոտողները հայտնաբերել են, որ հիվանդի մոտ դիարեան նրա հետ ապրողների շրջանում վարակվելու հավանականությունը 4 անգամ մեծացրել է, իսկ հիվանդի հետ համատեղ ժամանակ անցկացնելը (սնվելը, հեռուստացույցի դիտումը) հավականաությունը մեծացրել է 18 անգամ:

Վարակի փոխանցման հավանականությունը նվազեցրել է ախտահանիչների օգտագործումը, սենյակների օդափոխությունը եւ 1 մետից ոչ պակաս հեռավորության պահպանումը:

Գիտնականները նաեւ նշել են, որ դիմակների կրումը կարեւորագույն սովորություն է, որը պետք է մշակվի տանը COVID-19-ով առաջին հիվանդի հայտնվելուց հետո: Ըստ հետազոտության տվյալների՝ դիմակի կրումն արդյունավետ է վարակման 79 տոկոս դեպքերում, իսկ ախտահանումը՝ 77 տոկոս:

Գիտնականները հիշեցրել են, որ վարակված մարդուց տանը վարակվելու հավանականությունը շատ մեծ է: Բայց անվտանգության համարժեք միջոցառումները կարող են այդ հավանականությունը զգալիորեն նվազեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։