• Latest news

Մարդիկ ինչպե՞ս պետք է տեղակայվեն բացօթյա խնջույքների ժամանակ կորոնավիրուսով չվարակվելու համար

1 հունիսի, 2020  18:08

Բացօթյա խնջույքներին մարդկանց խումբը պետք է տեղակայվի զուգահեռակողմի, վեցանկյան կամ հնգանկյան ձեւով՝ կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու համար: Ավելին՝ մարդկանց միջեւ հեռավորությունը պետք է լինի 2 մետրից ոչ պակաս, եւ ամեն մեկը պետք է ուտի իր կերակուրը: Այսպիսի հանձնարարականներով են հանդես Օքսֆորդի համալսարանից մասնագետները:

The Daily Mail-ը հայտնում է, որ մաթեմատիկոս Բոբի Սիգալն իր հերթին առաջարկել է նստել երկու եռանկյունիների ձեւով՝ մեծ զուգահեռակողմ ձեւավորելու համար:

Առանձին փորձագետներ նաեւ խորհուրդ են տալիս բացօթյա խնջույքների ժամանակ բարբեքյու չպատրաստել, քանի որ խոհանոցային պարագաների եւ սննդամթերքի համատեղ օգտագործումը կարող է կրկնապատկել վիրուսի տարածումը:

Լոնդոնի Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր Սալի Բլումֆիլդը մարդկանց խորհուրդ է տալիս բացօթյա խնջույքներին իրենց սնունդը եւ սեղանի պարագաները հետները բերել ու չօգտվել ուրիշի ոչ մի բանով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ