• Latest news

Ճարպակալումը ռիսկային լուրջ գործոն է նույնիսկ կորոնավիրուս ունեցող երիտասարդների համար

2 հունիսի, 2020  13:36

Ճարպակալումը ռիսկային լուրջ գործոն է կորոնավիրուսի ժամանակ, նույնիսկ՝ երիտասարդների մոտ: Այս մասին է նախազգուշացում են ԱՄՆ-ի Ջոն Հոփկինսի համալսարանի հետազոտողները: Նրանց հոդվածը հրապարակվել է Lancet ամսագրում:

Հետազոտողները վերլուծել են հոսպիտալացման տվյալները ինչպես Ջոն Հոփկինսի համալսարանական հիվանդանոցում, այնպես էլ այլ բուժհաստատություններում, եւ համահարաբերակցություն են գտել մարմնի բարձր զանգվածի ինդեքսի եւ 40-50 տարեկանից ցածր երիտասարդ հիվանդների թվի միջեւ, որոնք ինտենսիվ թերապիայի կարիք ունեին: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հիվանդանոցում հայտնվող COVID-19-ով երիտասարդները շատ հաճախ ավելորդ քաշ ունեն: Ավելի քիչ հավանականությամբ նրանք այլ համընթաց հիվանդություններ են ունեցել, օրինակ՝ հիպերտոնիա սրտի հիվանդություններ եւ շաքարախտը:

Կորոնավիրուսի ժամանակ բարդությունների եւ ճարպակալման միջեւ կապը բացատրվում է նրանով, որ ճարպակալմամբ մարդիկ արդեն իսկ դժվարությամբ են շնչում, ինչը նպաստում է ցանկացած շնչառական վարակի ծանր ընթացքին: COVID-19-ի ժամանակ թոքերը հեղուկով են լցվում, ինչի պատճառով հիվանդը ստիպված է ավելի ուժեղ կրճատել դիաֆրագմը, իսկ ավելորդ քաշը խանգարում է դրան:

Եւս մեկ պատճառ կարող է լինել այն, որ ճարպային հյուսվածքն մեծ քանակությամբ ցիտոկիններ՝ հակաբորբոքային մոլեկուլներ է արտադրում: Կորոնավիրուսով վարակվելիս դա նպաստում է ցիտոկինային փոթորիկի զարգացմանը, որն օրգանների համակարգային անբավարարություն է առաջացնում:

Մեկ այլ հնարավոր բացատրություն կարող է լինել այն, որ ճարպային բջիջներն իրենց մակերևույթում մեծ թվով ACE2 ընկալիչներ ունեն, ինչը թիրախ է կորոնավիրուսի համար:
Ըստ որոշ տվյալների՝ SARS-CoV-2-ը կարող է երկար ժամանակ պահպանվել ճարպային հյուսվածքի մեջ, նույնիսկ եթե հիվանդն այլեւս ախտանիշներ չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ