• Latest news

Ինչպե՞ս է արյան խումբն ազդում COVID-19-ով վարկման հավանականության եւ հիվանդության ընթացքի վրա

5 հունիսի, 2020  23:40

Արյան երկրորդ խումբ ունեցողները COVID-19-ի հանդեպ ավելի ընկալունակ են եւ ավելի հաճախ են հիվանդանոցում հայտնվում ծանր ինֆեկցիայով: Արյան առաջին խմբի դեպքում, հակառակը, վարակման հավանականությունը փոքր է: Սա պարզելու համար Քրիստիան-Ալբերտի համալսարանի գիտնականները վերծանել են Իսպանիայի եւ Իտալիայի 1980 բնակիչների գենոմը, որոնք հիվանդանոցում են եղել կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ձեւով:

Ամեն ինչի համար «մեղավոր» են հատուկ մուտացիաները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: հետազոտողները պացիենտների գեներում մուտացիաների լրակազմերը համեմատել են արյան տարբեր խմբերի հետ: Ընդհանուր առմամբ, առանձնացվել է ավելի քան 8,5 մլն գենետիկ տարբերակ: Դրանց առկայությունը փորձել են կապել կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման հավանականության եւ դրա ընթացքի բնույթի հետ:

Պարզվել է, որ վարակման հավանականության եւ հիվանդության բնույթի վրա ավելի շատ ազդել են երկու մուտացիաներ. առաջինը՝ SLC6A20 գենի եւ երրորդ քրոմոսոմի, իսկ երկրորդը՝ արյան խումբը որոշող գենի եւ իններորդ քրոմոսոմի: Առաջին մուտացիան վարակման դեպքում բարդությունների զարգացման հավանականությունը մեծացրել է շուրջ 1,77 անգան, իսկ երկրորդ մուտացիան՝ վարակման հավանականությունը մեծացրել է 1,32 անգամ:

Ինչպես հայտնի է, SLC6A20 գենն ուղղակիորեն կապված է ACE2 ռեցեպտորների աշխատանքի հետ, որը նոր կորոնավիրուսն օգտագործում է մարդու բջիջների մեջ թափանցելու համար: Դրանից բացի, այս մուտացիաների հետեւանքով իններորդ քրոմոսոմում սովորաբար մեծանում է արյան մակարդելիությունը, որն, ինչպես հայտնի է, հաճախ հանգեցնում է COVID-19-ով պացիենտների մահվանը: Իսկ այսպիսի մուտացիաները ավելի հաճախ են հանդիպում արյան երկրորդ խումբ ունեցողների մոտ, նշում են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։