• Latest news

Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է

5 հունիսի, 2020  16:08

Հունիսի 3-ին Հայաստանում մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկել կորոնավիրուսով վարակման 3552 եւ մահվան 57 դեպք: Այսօր, worldometers.info-ի տվյալներով, մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում կորոնավիրուսով վարակման 3988 եւ մահվան 62 դեպք:

24-րդ տեղում է Իտալիան, որտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 3870 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 234 013-ի: 26-րդ տեղում են ԱՄԷ-ն (1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 3746 դեպք) եւ Շվեյցարիան (1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 3576 դեպք):

Առաջին տեղում է մնում Կատարը՝ 23 326: ԱՄՆ-ն առաջնորդում է վարակվածների բացարձակ թվով՝ 1 924 189, եւ աշխարհում 12-րդ տեղում է մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով (5816):

Նշենք, որ մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով Հայաստանն այժմ գտնվում է աշխարհում 37-րդ տեղում: Առաջին տեղում է Սան Մարինոն (1238), երկրորդ տեղում է Բելգիան (826) եւ երրորդ տեղում՝ Անդորան (660):

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։