• Latest news

COVID-19-ից ապաքինված պացիենտների արյան մեջ կորոնավիրուսից պաշտպանող հակամարմիններ են գտել

16 հունիսի, 2020  16:57

ԱՄՆ-ում Սքրիփսի հետազոտական ինստիտուտի գիտնականները COVID-19-ից ապաքինված պացիենտների արյան մեջ գտել են հակամարմիններ, որոնք կորոնավիրուսից պաշտպանություն են ապահովում: Այս մասին հաղորդվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները արյան նմուշներ են վերցրել հիվանդության թեթեւ եւ ծանր ձեւով մարդկանցից, հայտնում է Lenta-ն: Փորձի ժամանակ նրանք օգտագործել են թեստային բջիջներ, որոնք սինթեզում են ACE2 ռեցեպտոր, որի հետ վիրուսը փոխազդում է մինչեւ բջիջ թափանցելը: Հետազոտության նպատակն էր ստուգել՝ արյան մեջ պարունակվող հակամարմինները կարո՞ղ են արդյոք կապվել վիրուսի հետ եւ արգելափակել վարակման պրոցեսը:

Գիտնականներին հաջողվել է առանձնացնել ավելի քան 1000 տարբեր իմունային բջիջներ, որոնք կոչվում են В բջիջներ եւ հակամարմիններ են արտադրում: Դրանցից յուրաքանչյուրը սինթեզել է SARS-CoV-2-ի դեմ հակամարմինների առանձին տեսակ: Պարզելով հակամարմինները ծածկագրող գեների հաջորդականությունը՝ գիտնականները դրանք լաբորատորիայում սինթեզելու հնարավորություն են ստացել: Իսկ սքրինինգի արդյունքները ցույց են տվել, որ որոշ հակամարմիններ նույնիսկ փոքր քանակությամբ կարողացել են կորոնավիրուսն արդյունավետորեն արգելափակել՝ կանխելով դրա թափանցումը թեստային բջիջներ:

Գիտնականների խոսքով՝ եթե կենդանիների վրա անվտանգության հետագա թեստերը եւ մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումները հաջող անցնեն, այդպիսի հակամարմիններն արդեն մյուս տարվա հունվարից կարող են օգտագործվել որպես կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման միջոց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։