• Latest news

Ամենատարածված մուտացիան 2,5-8 անգամ գերազանցում է կորոնավիրուսի վարակելիությունը

18 հունիսի, 2020  23:38

SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի գենոմում ամենատարածված մուտացիան, որը հատուկ է վիրուսի հետազոտված շտամների ավելի քան կեսին, 2,5-8 անգամ բարելավում է բջիջների մեջ թափանցելու նրա ունակությունը: Այս մասին հայտնում են Նյու Յորքի համալսարանի մասնագետները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ D614G մուտացիան արագացնում է վիրուսի փոխանցումը մարդկային բջիջների ամենատարբեր տեսակների միջեւ, այդ թվում՝ թոքերի, լյարդի եւ աղիների, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բացառված չէ, որ այս մուտացիան վիրուսը նաեւ ավելի  կայուն է դարձնում մարդկային ֆերմենտների հանդեպ:

Գիտնականներն այսօրվա դրությամբ առանձնացրել են կորոնավիրուսի 3 հիմնական տարատեսակ: Շտամների գրեթե 70 տոկոսը S գենում ընդհանուր մուտացիա ունի, որը կառավարում է SARS-CoV-2-ի մակերեւութային սպիտակուցների արտադրումը, որոնք վիրուսին օգնում են թափանցել բջջի մեջ: D614G մուտացիան գրեթե միշտ հանդիպում է ORF1b հատվածի աշխատանքը փոխող P314L մուտացիայի հետ միասին, որը կառավարում է մի քանի սպիտակուցների արտադրումը, որոնք կարեւոր են վիրուսի ՌՆԹ-ի պատճենման եւ վարակված բջիջների մեջ բազմացման համար:

Գիտնականները մինչեւ վերջին ժամանակները չէին կարողանում հասկանալ, թե մուտացիաներից յուրաքանչյուրն ինչ է անում առանձին: Իսկ հիմա նրանք պարզել են, որ D614G մուտացիան վիրուսն ավելի վարակիչ է դարձնում: Այս մուտացիայի շնորհիվ վիրուսն ավելի ակտիվորեն է թափանցել աղիների բջիջների մեջ (ախտահարված բջիջների թիվն աճել է 2,5 անգամ), թոքերի (5 անգամ), լյարդի (գրեթե 8 անգամ): Ավելին՝ մուտացիան 4 անգամ նվազեցրել է այն հավանականությունը, որ իմունիտետը կճանաչի վիրուսի սեպաձեւ սպիտակուցը, որն օգտագործվում է բջիջների մեջ ներթափանցելու համար: Գումարած, որ եթե ճանաչումն, այնուամենայնիվ, տեղի է ունենում, իմունային համակարգն ավելի դանդաղ է ոչնչացնում վիրուսի թաղանթի սպիտակուցները, ինչը վիրուսին թույլ է տալիս ժամանակ շահել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։