• Latest news

Ինչպես ճիշտ կազմակերպել կորոնավիրուսի բուժումը տնային պայմաններում

18 հունիսի, 2020  21:24

Ինչպես ճիշտ կազմակերպել կորոնավիրուսային վարակով պացիենտի բուժումը տնային պայմաններում։ Այդ մասին մի քանի խորհուրդներ է տվել Բիրմինհեմում Ալաբամայի համալսարանի բժիշկ Թերներ Օվերթոնը:

Նախեւառաջ, նրա խոսքերով, անհրաժեշտ է հիշել հեռավորության պահպանման կարեւորության մասին՝ չի կարելի շատ մոտենալ հիվանդին, փորձեք պահպանել 1,5-2 մետր հեռավորություն: Հիվանդին խնամող անձին խորհուրդ է տրվում դիմակ կրել եւ ձեռքերը հաճախ լվանալ օճառով ու ջրով:

Հնարավորության դեպքում ցանկալի է, որ հիվանդը ապրիի (կամ գոնե քնի) առանձին սենյակում: Սակայն պացիենտին ամբողջովին մենակ թողնել նույնպես չարժի:

«Հաճախակի ստուգեք մարդուն, որպեսզի համոզվեք, որ լավ է,- ասել է Օվերթոնը,- Համոզվեք, որ նա բավականաչափ ջուր է խմում եւ ուտում է»:

Կարեւոր է նաեւ համոզվել, որ հիվանդի մոտ չեն զարգանում թթվածնի անբավարարության մասին վկայող ախտանիշներ՝ կապույտ շրթունքներ, ձեռքերի կամ ոտքերի կապույտ մատներ, անընդհատ գլխացավ, դանդաղ մտածողություն, հանգստի ժամանակ շնչարգելություն եւ դրա պատճառով խոսելու անկարողություն, շատ բարձր ջերմություն:

Նաեւ խորհուրդ է տրվում հիշել, որ դուք էլ կարող եք վարակված լինել, եթե նույնիսկ որեւէ ախտանիշ չունեք: Սակայն ձեզ հարկավոր չէ կորոնավիրուսի թեսթ հանձնել, եթե ախտանիշ չունեք: Ընդ որում, եթե դուք ապրում եք հաստատված ախտորոշմամբ մարդու հետ, անհրաժեշտ է 14 օր ինքնամեկուսանալ, որպեսզի կանխեք վարակի տարածումը:

Մասնագետի խոսքերով՝ COVID-19-ի թեթեւ տեսակով մարդիկ կարող են ընդունել դեղամիջոցներ, որոնք վաճառվում են առանց դեղատոմսի՝ ախտանիշները մեղմացնելու համար, այդ թվում՝ պարացետամոլ կամ իբուպրոֆեն՝ գլխացավի եւ բարձր ջերմության դեմ։

«Ես խորհուրդ եմ տալիս առանց դեղատոմսի դեղամիջոցներ, եթե քիթը փակ է, եւ առանց դեղատոմսի միջոցներ հազի դեմ, մանավանդ՝ քնելուց առաջ,- ասել է Օվերթոնը,- Լուծի դեմ դեղամիջոցները խորհուրդ են տրվում, եթե լուծը հիվանդության հիմնական ախտանիշն է»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ