• Latest news

Բազմազավակ մայրը չի նկատել հերթական հղիությունը եւ անսպասելի ծննդաբերել է (ֆոտո)

19 հունիսի, 2020  16:38

Մեծ Բրիտանիայից 32-ամյա Գրեյս Միչիմը չէր նկատել հերթական հղիությունը եւ անսպասելի երեխա էր ծնել:

Գրեյսն արդեն երեք անգամ հղիացել եւ ծննդաբերել էր, բայց չորրորդ հղիության ժամանակ ոչ մի նշան չէր եղել: Ավելին՝ նա կանոնավոր ընդունել էր հակաբեղմնավորման միջոցներ, նրա մոտ չէր դադարել դաշտանը, եւ փորն էլ գրեթե չէր մեծացել, հայտնում է The Daily Mail-ը:

Ծննդաբերության օրը նա արթնացել էր վաղ առավոտյան եւ հասկացել էր, որ իր ջրերը գնում են:

«Երբ մտա զուգարան, բացարձակապես ոչ մի զգացողություն չունեի, որ հիմա կծննդաբերեմ,- ասել է նա: - Իսկ երեք հղիությունից հետո գիտեի, թե այդպիսի դեպքերում ինչ ես զգում»:

Նրա բղավոցներն արթնացրել են ամուսնուն եւ ավագ որդուն՝ 13-ամյա Թայլերին: Նրանք շտապօգնություն են կանչել:

«Ամուսինը կարգավարին ասել է. «Իմ կարծիքով՝ դա երեխա է, միայն թե նա հղի չէ»,- հիշում է Գրեյսը: - Դրանից անմիջապես հետո նա ստիպված էր լսափողը տալ Թայլերին եւ վազել ինձ մոտ, որովհետեւ ես բղավեցի. «Արագ, բռնիր»:

Տղամարդը ստիպված էր ծնունդն ինքնուրույն ընդունել: Շտապօգնության բրիգադը տեղ է հասել արդեն երեխայի ծնվելուց հետո եւ երկուսին էլ հիվանդանոց է տարել: Թե՛ մայրը, թե՛ նորածին աղջիկը առողջ էին: Մասնագետի եզրակացությամբ՝ աղջիկը լույս աշխարհ է եկել հղիության 37-րդ շաբաթում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։