• Latest news

Հայտնի հակադեպրեսանտը կարող է կորոնավիրուսի դեմ արդյունավետ լինել

20 հունիսի, 2020  14:49

Ֆլուոքսետին հակադեպրեսանտը կարող է արդյունավետ դեղամիջոց լինել SARS-CoV-2 վիրուսի առաջացրած ծանր սուր շնչառական համախտանիշի ռիսկի խմբի շրջանում վաղ բուժման համար: Այս մասին հայտնում են Վյուրցբուրգի Յուլիուսի եւ Մաքսիմիլիանի անվան համալսարանի գիտնականները:

Այս դեղամիջոցը դասվում է սերոտոնինի հակադարձ ընդգրկման սելեկտիվ ինհիբիտորներին եւ կլինիկական պրակտիկայի մեջ կիրառվում է 70-ական թվականներից, հայտնում է News-medical.net-ը: Այն արդեն բավականին լավ ուսումնասիրված է, ապացուցված է նաեւ դրա անվտանգությունը: Դրանից բացի, շատ մատչելի գին ունի:

Ինչպես ցույց են տվել փորձերը, ֆլուոքսետինը զգալիորեն արգելակում է SARS-CoV-2-ի ռեպլիկացիան (բազմացումը) եւ նվազեցնում վիրուսային սպիտակուցի էքսպրեսիան:

Գիտնականները փորձի շրջանակում ֆլուոքսետինն օգտագործել են միլիլիտրին 0,8 միկրոգրամ դեղաչափով: Պարզվել է, որ այդ դեղաչափը բավարար էր վիրուսային ակտիվությունը կանգնեցնելու համար:  Գիտնականները դեռեւս ճշգրիտ չգիտեն, թե որն է դեղամիջոցի ազդեցության մեխանիզմը: Հատկանշական է, որ սերոտոնինի հակադարձ ընդգրկման այլ սելեկտիվ ինհիբիտորները հակավիրուսային ակտիվություն չեն ցուցադրել:

Հայտնի է, որ ֆլուոքսետինը պարունակում է 2 յուրահատուկ իզոմերներ, որոնք ոչ մի կերպ կապված չեն սերոտոնինի հետ: Երբ հետազոտողները վերլուծել են, թե հատկապես որ իզոմերն է արգելակում SARS-CoV-2-ի բազմացումը, երկուսն էլ նույնպիսի էֆեկտ են ունեցել: Սա ավելի է ամրապնդում այն միտքը, որ հակավիրուսային էֆեկտը կապված չէ սերոտոնինի հակադարձ ընդգրկման ռեցեպտորի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ