• Latest news

Բժշկական դիմակները երեխաներին 20 տոկոսով ավելի քիչ են պաշտպանում, քան մեծահասակներին. հետազոտություն

22 հունիսի, 2020  09:42

Ստանդարտ բժշկական դիմակները 20 տոկոսով ավելի վատ են պաշտպանում երեխաներին, քան մեծահասակներին: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով National Institute for Public Health and the Environment-ի հոլանդացի գիտնականների ուսումնասիրությունը:
Հետազոտության ընթացքում փորձագետները տարբեր տեսակի դիմակներ են փորձարկել կամավորների վրա, որոնց թվում եղել են 28 մեծահասակ եւ 5-ից 11 տարեկան 11 երեխա: Օգտագործվել է 3 տեսակի դիմակ՝ վիրաբուժական, ինքնաշեն, զուգարանի թղթից պատրաստվախ եւ FFP 2 պրոֆեսիոնալ ռեսպիրատորը:

Երբ կամավորներին բժշկական դիմակ էին հագցնում, նրանց առաջարկվում էր մի շարք գործողություններ իրականացնել. այդպես գիտնականներին հաջողվում էր տարբեր ինտենսիվության ֆիզիկական գործողությունների սիմուլյացիայի հասնել: Փորձարկումը սկսվում էր աթոռի վրա անշարժ նստելուց, ինչից հետո մարդիկ սկսում էին գլխով շարժումներ անել, բարձ հատվածներ էին կարդում տեքստից եւ զբոսնում էին. Այս ֆազաներից յուրաքանչյուրը մոտ մեկուկես րոպե էր տեւում:

Փորձարկումը ցույց է տվել, որ բոլոր դիմակները պիտանի են աերոզոլային մասնիկներից պաշտպանության համար, որոնց միջոցով կարող են փոխանցվել վիրուսային հիվանդությունների պաթոգենները, սակայն երբ դիմակները երեխաներ էին կրում, դրանց արդյունավետությունը նվազում էր միջինում 20 տոկոսով:

«Այս ցուցանիշները բացատրելը շատ հեշտ է. Երեխաներն ավելի շատ շարժվում, եւ նրանց դիմակները ցած են իջնում՝ բացելով քիթը կամ բերանը: Հետեւաբար պաշտպանությունն էլ ավելի քիչ է»,- ասել է վարակիչ հիվանդությունների մասնագետ, Մոսկվայի ՁԻԱՀ կենտրոնի գիտական ​​կլինիկական բաժնի աշխատակից եւ ԺԲՌՀ-ի վիրուսաբանության միջազգային կենտրոնի աշխատակից Ելենա Բելովան:- Միեւնույն ժամանակ, երեխաների համար դիմակ կրելը ոչ պակաս անհրաժեշտություն է, քան մեծահասակների համար: Նրանց պետք է դա անպայման բացատրել եւ սովորեցնել համապատասխան կանոնները»:

Ըստ այլ ռուս մասնագետների՝ կարեւոր գործոն է նաեւ այն, որ ստանդարտ դիմակները չափազանց մեծ են երեխաների համար: Այդ իսկ պատճառով այսօր այդքան արդիական է հատուկ նրանց համար պաշտպանիչ միջոցների արտադրության հարցը: Դիմակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ այժմ երեխաների պաշտպանիչ միջոցները զբաղեցնում են շուկայի մոտ 1 տոկոսը:Սակայն դրանց պահանջարկը կարող է աճել ուսումնական տարվա մեկնարկից հետո, այդ թվում` կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքի պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ