• Latest news

Հարավային Կորեայում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը

23 հունիսի, 2020  10:57

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում վերջին օրերին գրանցվել է վարակման 17 նոր դեպք: Հիվանդությունների վերահսկման հարավկորեական կենտրոնի (KCDC) ղեկավար Չոն Յուն Կյոնը հայտնել է, որ երկիրը վերապրում է համավարակի երկրորդ ալիքը, փոխանցում է BBC-ն:

Հարավային Կորեան դեռեւս ապրիլին հայտարարել էր կորոնավիրուսը հաղթահարելու մասին. ռեկորդային ժամկետում հիվանդացությունը մի քանի հազարից նվազեցվել էր մինչեւ զրո: Սակայն չի հաջողվել հիվանդացությունը զրոյի վրա պահպանել. Հարավային Կորեայում մայիսից սկսած կրկին սկսել են գրանցել COVID-19-ի ոչ մեծ բռնկումներ, այդ թվում՝ մայրաքաղաքի գիշերային ակումբներում: Հիվանդացածների թվում են նաեւ խոշոր գրասենյակների եւ պահեստների աշխատակիցները:

Չնայած մյուս երկրների համեմատությամբ վարակման նոր դեպքերի թիվը մեծ չէ, երկրի իշխանությունները համոզված են, որ սկսվել է համավարակի երկրորդ ալիքը, որը կարող է ամիսներ տեւել: 

Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունը նախազգուշացրել է, որ եթե առաջիկա 3 օրում հիվանդության նոր դեպքերի թիվը հասնի 30-ի, իսկ հիվանդանոցներում զբաղված մահճակալների թիվը 70 տոկոսից անցնի, ստիպված կլինեն մայրաքաղաքում կրկին խիստ սոցիալական հեռավորության պահպանման միջոցներ մտցնել:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում կորոնավիրուսի համավարակը սկսվել էր հունվարի 20-ին, ընդհանուր գրանցվել էր վարակման 12 հազար դեպքից ավելի, մահացել էր 280 մարդ: Երկրում խիստ լոքդաունից հաջողվել էր զերծ մնալ սոցիալական հեռավորության պահպանման եւ շփումներին հետեւելու արդյունավետ համակարգի շնորհիվ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ