• Latest news

Քանի՞ մարդ է մահանում անոմալ շոգից

23 հունիսի, 2020  18:22

Մահացու շոգից շատ ավելի շատ մարդ կարող է մահանալ, քան համարվում էր նախկինում, պնդում են ԱՄՆ Բոստոնի համալսարանի եւ Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է Environmental Epidemiology ամսագրում:

Ինչպես պատմում է Lenta-ն, գիտնականները հաշվարկել են, որ յուրաքանչյուր տարի ջերմային ալիքների պատճառով հազարավոր մարդիկ են մահանում, ինչը շատ ավելին է, քան ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների գնահատականը, ըստ որի՝ տարեկան շոգի զոհերի թիվը չի գերազանցում 600-ը:

Ըստ նոր ուսումնասիրության համաձայն՝ 1997-ից 2006 թվականներին 297 շրջաններում, որտեղ բնակվում է ԱՄՆ բնակչության երեք հինգերորդը, ջոգի զոհերի իրական թիվը հասնում է տարեկան 5600 մարդու:

Հետաքրքիր է, որ մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել չափավոր շոգ եղանակի պատճառով, այլ ոչ թե օդի ծայրաստիճան բարձր ջերմաստիճանի պայմաններում: Մասնագետների կարծիքով՝ շոգ շրջաններում տարածված են օդափոխման համակարգերը, իսկ մյուսներում՝ ավելի զով կլիմայով, մարդիկ ավելի հաճախ են ջերմային հարվածների զոհ դառնում:

Փորձագետները հաշվել են, որ հետազոտության մեջ ներառված շրջաններում չափավոր շոգը տարեկան 3309 մարդու մահվան պատճառ է դարձել, իսկ ծայրահեղ տապը՝ 2299 մարդու մահվան պատճառ յուրաքանչյուր տարի դիտարկվող ժամանակահատվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։