• Latest news

Կորոնավիրուս տարած մարդը կարող է տառապել դրա հետեւանքներից ամբողջ կյանքի ընթացքում.  գիտնականներ

24 հունիսի, 2020  12:06

Կորոնավիրուս տարած մարդը կարող է տառապել դրա հետեւանքներից ամբողջ կյանքի ընթացքում: Նման կարծիք են հայտնել Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները, գրում է The Daily Telegraph-ը:

Ինչպես հայտնում է Lenta-ն, կորոնավիրուսից վերականգնման հարցերով բրիտանական կենտրոնի բժիշկ Հիլարի Ֆլոյդը նշել է, որ միջին տարիքի շատ պացիենտներ, որոնք ուղեկցող որեւէ հիվանդություն չունեն, կորոնավիրուսից ապաքինվելուց հետո շարունակում են մնալ անաշխատունակ եւ քրոնիկ հոգնածություն են ունենում: Մասնագետի խոսքով՝ նման մարդկանց թիվը մեծ է: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով վարակումը մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը:     

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը նշում է, որ կորոնավիրուսով յուրաքանչյուր երրորդ պացիենտի մոտ կարող է զարգանալ թոքերի ֆիբրոզ, ինչպես նաեւ հոգեկան եւ կոգնիտիվ խանգարումներ:

Ինչպես պնդում է պրոֆեսոր Փիթեր Օփենշոուն, կորոնավիրուսից ապաքինվածներին միջինում մեկ տարի է անհրաժեշտ, որպեսզի վերջնականապես վերականգնեն առողջությունը: Սակայն կա հավանականություն, որ նրանց մի մասին երբեք չի հաջողվի վերադառնալ լիարժեք կյանքին:  

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։