• Latest news

Հիմա ամենահարմար ժամանակն է, որ առողջապահության նախարարը խնդրի առողջապահության բյուջեն կրկնապատկելու մասին. Արմեն Սարգսյան

24 հունիսի, 2020  16:46

Հիմա ամենահարմար ժամանակն է, որ Հայաստանի առողջապահության նախարարը խորհրդարանին դիմի առողջապահության բյուջեն կրկնապատկելու խնդրանքով: Այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «COVID-19. Գլոբալ համագործակցության հաջողություն եւ ճանապարհներ» վեբինարի ժամանակ:

Նրա խոսքով՝ հետո, կորոնավիրուսի համավարակից հետո առողջապահության բյուջեի նույնիսկ 10 տոկոսի ավելացմանը բավականին դժվար կլինի հասնել, ուստի հիմա ամենալավ ժամանակն է:

Առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի առողջապահության համակարգը երկար տարիներ թերի է ֆինանսավորվել, եւ արդյունքում այսօր շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, որպեսզի համակարգը սկսի ավելի արդյունավետ աշխատել:

Չնայած բոլոր խնդիրներին, շատ մասնագետների գնահատմամբ, այդ թվում միջազգային, Հայաստանի առողջապահության համակարգն այսօր ընդհանուր առմամբ լավ է հաղթահարում իր խնդիրները, նշեց փոխնախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։