• Latest news

Չինաստանում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը կփորձարկեն մարդկանց վրա

25 հունիսի, 2020  13:36

Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումների անցկացմանը: Այս մասին հաղորդել են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի մանրէաբանության ինստիտուտը, որտեղ մշակվել է պատվաստանյութը:

Ըստ Xinhua-ի՝ վերամշակված սպիտակուցային պատվաստանյութը փորձարկվելու է Չունցինի եւ Պեկինի հիվանդանոցներում: Ուսումնասիրության առաջին փուլի նպատակն է պարզել՝ արդյոք այն անվտանգ է մարդկանց համար:

Սա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի երրորդ տեսակն է, որը ստեղծվել է չինացի գիտնականների կողմից եւ կլինիկական փորձարկումներ է անցել: Չինաստանում մարդկանց վրա փորձարկումների համար ավելի վաղ հաստատվել էին մեկ ադենովիրուսային պատվաստանյութ եւ չորս ինակտիվացված պատվաստանյութեր, ավելին՝ դրանցից որոշներն արդեն ավարտել են փորձարկումների երկրորդ փուլը:

Ինակտիվացված պատվաստանյութերից մեկը փորձարկվելու է ԱՄԷ-ում: Թեստերի առաջին երկու փուլերի արդյունքների համաձայն հայտնի է, որ պատվաստանյութն անվտանգ է. դրա օգտագործումից հետո լուրջ անբարենպաստ ռեակցիաներ չեն հայտնաբերվել: Ընդ որում, կամավորների մոտ հակամարմինների բարձր տիտրեր են հայտնաբերվել: Նրանց համար, ով պատվաստանյութի երկու ներարկում էր ստացել 28 օրվա ինտերվալով, չեզոքացնող հակամարմինների սերոկոնվերսիայի մակարդակը հասնում էր 100 տոկոսի:

Հիշեցնենք, որ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները սովորաբար բաժանվում են 3 փուլի: Կլինիկական փորձարկումների առաջին փուլը հիմնականում գնահատում է անվտանգությունը, իսկ երկրորդ փուլը՝ պատվաստանյութի անվտանգությունն ու իմունոգենությունը, ինչպես նաեւ՝ պատվաստման բուն գործողությունը: Կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը գնահատում է պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունն ավելի լայն բնակչության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ