• Latest news

Որքանո՞վ անվտանգ է սպորտով զբաղվել ֆիթնես-կենտրոններում համավարակի պայմաններում

28 հունիսի, 2020  20:35

Օսլոյի համալսարանից նորվեգացի գիտնականները կառավարության նախաձեռնությամբ ստուգել են, թե որքանով է անվտանգ զբաղվել սպորտով ֆիթնես-կենտրոններում համավարակի պայմաններում: Հետազոտության արդյունքները ավելի քան հուսադրող էին եւ առիթ էին հանդիսացել երկրում մարզասրահները բացելու համար:

Մարտին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Նորվեգիան փակել էր բոլոր մարզասրահներն ու ֆիթնես-կենտրոնները, պատմում է New York Times-ը: Այդպես էին վարվել բազմաթիվ երկրներում, սակայն միայն Նորվեգիանում էին որոշել պարզել, թե որքանով էր այդ քայլը հիմնավորված: Կառավարության պատվերով գիտնականներն անցկացրել են ծավալուն ռանդոմացված հետազոտություն պարզելու, թե կարելի է արդյոք խուսափել վարակվելուց մարզասրահում անվտանգության կանոնները պահմանելու դեպքում: Այդ հետազոտության արդյունքները հրապարակվել են MedRxiv.org կայքում:

Medportal-ի հաղորդմամբ՝ մայիսի 22-ին Օսլոյի 5 ֆիթնես-կենտրոններում մեկնարկած հետազոտության մեջ մասնակցել է 18-64 տարեկան 3764 մարդ: Նրանցից ոչ մեկը չուներ քրոնիկական հիվանդություն: Մասնակիցների կեսը՝ 1896 կամավոր, վերադարձել է մարզասրահ մարզվելու՝ պրոֆիլակտիկ կանոնները խստորեն պահպանելով. նրանք պետք է լվանային ձեռքերը, պահպանեին սոցիալական հեռավորություն 3 ֆուտ տարածության վրա (շուրջ 1 մետր) հատակին վարժություններ կատարելիս եւ 6 ֆուտ (ավելի քան 1.8 մետր) խմբակային պարապմունքների համար նախատեսված սրահներում: Նրանցից յուրաքանչյուրն ուներ անհատական դարակ հանդերձասրահներում, սակայն չէր կարող օգտվել լոգասենյակից եւ շոգեբաղնիքից: Ընդ որում՝ գիտափորձի մասնակիցները չպետք է կրեին դիմակներ: Կամավորների մյուս կեսն ընդգրկված էր ստուգիչ խմբում արդյունքները համեմատելու համար:

Հետազոտության 2 շաբաթվա ընթացքում մասնակիցների 79.5 տոկոսն այցելել է մարզասրահ առնվազն մեկ անգամ, եւս 38.4 տոկոսը մարզվել է ավելի քան 6 անգամ:

Հունիսի սկզբին գիտնականները գնահատել էին Օսլոյում հիվանդացության մակարդակը եւ կորոնավիրուսի թեստ վերցրել հետազոտության բոլոր մասնակիցներից՝ ներառյալ մարզասրահների աշխատակիցները: Հետազոտության ընթացքում քաղաքում ախտորոշվել է  COVID-19-ի 207 նոր դեպք: Ինչ վերաբերում է հետազոտության մասնակիցներին, կորոնավիրուս էր հայտնաբերվել նրանցից մեկի մոտ, ընդ որում՝ վարակը նրա մոտ հայտնաբերվել էր նախքան մարզասրահ հաճախելը:

Չնայած հրապարակված հետազոտությունը դեռեւս գրախոսության չի ենթարկվել՝ դրա հիման վրա Նորվեգիայի կառավարությունը կարգադրել է բացել մարզասրահներն ամբողջ երկրում այս շաբաթ: Նկարագրված բոլոր կանխարգելիչ միջոցները սահմանվել են՝ որպես պարտադիր. ֆիթնես-կենտրոնների այցելուները պետք է լվանան ձեռքերը, պահպանեն սոցիալական հեռավորությունը եւ չօգտվեն լոգասենյակներից ու շոգեբաղնիքից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։