• Latest news

Գիտնականները համեմատել են սովորական եւ էլեկտրոնային ծխախոտի ու կալյանի վնասը

29 հունիսի, 2020  09:47

Կարո՞ղ են արդյոք կալյանը կամ էլեկտրոնային ծխախոտը լինել ավելի վտանգավոր, քան սովորական ծխախոտը: Գիտնականներն առաջին անգամ համեմատել են ծխախոտային արտադրանքի այդ երեք տեսակները՝ ամփոփելով առկա հետազոտությունները: Արդյունքները հրապարակվել են European Heart Journal-ում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ծխախոտ ծխելը մեծացնում է զարկերակների կոշտությունը 10 տոկոսով, կալյանը՝ 9 տոկոսով, իսկ էլեկտրոնային ծխախոտը՝ 7 տոկոսով՝ ի տարբերություն չծխողների ցուցանիշների: Իսկ զարկերակների կոշտությունը սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի լուրջ գործոն է:

Ինչպես հաղորդում է Medportal-ը, այդ տվյալները հիմք են հանդիսանում հայտարարելու, որ վեյփեր եւ կալյան ծխելն ազդում է անոթների ներքին թաղանթի գործառույթների վրա գրեթե նույնքան, որքան սովորական ծխախոտը:

Հետազոտության հեղինակները մատնանշում են, որ, չնայած մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների ամբողջությունը, որը ցույց է տալիս կալյանների եւ էլեկտրոնային ծխախոտի վնասը սրտի եւ անոթների համար, սահմանափակ է, լիովին հստակ տվյալներ էին ստացվել կենդանիների մասնակցությամբ հետազոտությունների արդյունքում:

Գերմանացի գիտնականները համոզված են, որ էլեկտրոնային ծխախոտի եւ կալյանների լայն կիրառումը ժամանակի ընթացքում կհանգեցնի սրտանոթային հիվանդությունների թվի զգալի աճին:

Շնչառական համակարգի վրա ծխելու վնասի մասին տվյալներն ավելի տպավորիչ էին: Ի տարբերություն չծխողների՝ սրտի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը զարգացել էր նրանց մոտ, ովքեր ծխում էին սովորական ծխախոտ, 704 տոկոսով ավելի հաճախ, կալյան՝ 218 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտ՝ 194 տոկոսով:

Իսկ թոքերի քաղցկեղի ռիսկը ծխախոտ եւ կալյան ծխելու հետեւանքով մեծացել էր 1210 եւ 122 տոկոսով համապատասխանաբար: Էլեկտրոնային ծխախոտի եւ թոքերի քաղցկեղի զարգացման վրա դրանց ազդեցության մասին գիտական տվյալները դեռեւս բավարար չեն:

Գիտնականները նշում են, որ ծխելուց հրաժարվելն ամենաճիշտ տարբերակն է մի շարք հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար, քանի որ ցանկացած ծխախոտային արտադրանք, ինչպես պարզվել է, վնասակար է եւ վտանգավոր առողջության համար: Նրանք ընդգծում են, որ այդ հատկությունը կարեւոր է նաեւ COVID-19 համավարակի համատեքստում, չէ՞ որ կորոնավիրուսային հիվանդության ծանրությունն ավելանում է թոքերի եւ սրտի քրոնիկական հիվանդության ֆոնին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ