• Latest news

Չինաստանում խոզի գրիպի նոր տեսակ է հայտնաբերվել, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում մարդկանց համար

30 հունիսի, 2020  15:07

Չինացի գիտնականները խոզի գրիպի նոր տեսակ են հայտնաբերել, որը կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել մարդու համար եւ նոր համավարակ առաջացնել: Այս մասին գրում է The Independent-ը:

Ինչպես պատմում է «Լենտա»-ն, նոր շտամը ստացել է G4 EA H1N1 անվանումը: Այն հայտնաբերվել է ամբողջ երկրի սպանդանոցների խոզերից վերցված 30․000 քսուքների հիման վրա: Ըստ գիտնականների՝ վիրուսը թռչնագրիպի եւ H1N1 խոզի գրիպի գենետիկ խառնուրդ է իրենից ներկայացնում, որը 2009 թվականին համավարակ էր առաջացրել եւ հանգեցրել էր, ըստ պաշտոնական վիճակագրության, մոտ 20,000 մարդու մահվան ամբողջ աշխարհում (սակայն, ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն, զոհերը կարող են ավելի շատ լինել։

Գիտնականները ցույց են տվել, որ G4 EA H1N1-ը, ինչպես եւ նման այլ վիրուսները, ի վիճակի է կապվել մարդու բջիջների ընկալիչների հետ եւ ակտիվորեն բազմանալ մարդու շնչուղիների էպիթելիային բջիջներում: Դա նշանակում է, որ վիրուսը կարող է իսկապես պոտենցիալ վտանգ ներկայացնել մարդու համար:

Ավելին, գրիպի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը խաչաձեւ իմունիտետ չեն առաջացնում նոր վիրուսի նկատմամբ, այսինքն, արդեն գոյություն ունեցող կոլեկտիվ իմունիտետը նոր շտամի դեմ պաշտպանություն չի առաջացնում։ Հատկանշական է, որ կզաքիդների վրա արված հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսն ավելի լուրջ ախտանիշներ է առաջացնում կենդանիների մոտ, քան մյուս շտամները:

Հետազոտության համաձայն՝ նոր վիրուսը հայտնաբերվել է Չինաստանի 10 նահանգներում: Բացի այդ, G4-ի նկատմամբ հակամարմիններ են հայտնաբերվել խոզաբուծական ֆերմաների աշխատակիցների 10 տոկոսի արյան մեջ:

Ինֆեկցիոնիստները խորհուրդ են տվել չանտեսել նոր վիրուսների ուսումնասիրությունը:

«Գրիպը կարող է մեզ զարմացնել», - նշել է էվոլյուցիոն կենսաբան Մարթա Նելսոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։