• Latest news

COVID-19-ով երեխաների մոտ շնչառականի փոխարեն կարող են հայտնվել նյարդաբանական ախտանիշներ

3 հուլիսի, 2020  12:23

COVID-19-ով երեխաների մոտ շնչառականի փոխարեն կարող են հայտնվել նյարդաբանական ախտանիշներ, նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Neurology ամսագրում:

Հետազոտության հեղինակները՝ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) մասնագետները, վերլուծել են համաճարակի պիկի շրջանում (մարտի 1-ից մայիսի 8-ը) Great Ormond Street Hospital for Children հիվանդանոցում COVID-19-ով երեխաների հոսպիտալացման բոլոր դեպքերը, հայտնում է Medportal-ը: Նրանք պարզել են, որ կորոնավիրուսով երեխաների մոտ կարող են նյարդաբանական ախտանիշներ հայտնվել նույնիսկ այն դեպքում, եթե չկան շնչառական հիվանդություններին հատուկ նշաններ (հազ, հարբուխ եւ այլն):

Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ախտահարել կենտրոնական եւ ծայրամասային նյարդային համակարգը: Այսպիսի բան կարող է տեղի ունենալ մանկաբուժական բորբոքային բազմահամակարգային համախտանիշի ֆոնին, որն առաջացնում է կորոնավիրուսը (PIMS-TS), եւ որը մեծապես նման է Կավասակիի անչափ հազվադեպ հիվանդությանը: Մեծ Բրիտանիայում ներկայումս գրանցված է PIMS-TS-ի 150 դեպք: 

Վերլուծելով հոսպիտալացված երեխաների մասին տվյալները՝ գիտնականները հայտնաբերել են, որ 27 երեխաների մոտ ախտորոշվել է PIMS-TS դրան հատուկ նշաններով՝ տենդ, ցան, աչքերի եւ բերանի խոռոչի լորձաթաղանթի կարմրություն, փորացավ: Նրանցից չորսի մոտ հայտնաբորվել են նաեւ ծանր նյարդաբանական ախտանիշներ՝ գլխացավ, շնչառության եւ սրտազարկի խանգարում, մկանային թուլություն, կլման ֆունկցիայի եւ խոսքի ապարատի նվազում: Ընդ որում՝ երեխաների մոտ չկային շնչառական ախտանիշներ, որոնք սովորաբար լինում են COVID-19-ին նման ինֆեկցիաների դեպքում:

Ուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ նյարդաբանական ախտանիշներով բոլոր փոքրիկ պացիենտների մոտ կոշտուկային մարմնի փոփոխություններ են եղել: Բուժման ընթացքում 4 երեխայի մոտ էլ բարելավում է նկատվել, ընդ որում՝ նրանցից երկուսն ապաքինվել է դեռեւս հետազոտության ժամանակ:

Հետազոտողների խոսքով՝ բուժումից կարճ ժամանակ անց երեխաների մեծ մասը վերադարձել է նորմալ հոգեվիճակի: Բայց ավելի երկարատեւ հետազոտության անհրաժեշտություն կա, հասկանալու համար՝ արդյոք կրկնվելու հավանականություն կա՞ եւ այդ վիճակը ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ