• Latest news

Ինչո՞վ են «ամառային» ինֆարկտները տարբերվում «ձմեռայիններից»

5 հուլիսի, 2020  20:15

Միոկարդի ինֆարկտները ձմռան ամիսներին տեղի են ունենում ավելի հաճախ, քան ամռանը։ Journal of the American Heart Association-ում հրապարակված նոր հետազոտության մեջ գիտնականները որոշել են հասկանալ՝ ինչով է պայմանավորված այդ սեզոնայնությունը։

Medportal-ի հաղորդմամբ՝ հետազոտության հեղինակները վերլուծել են 1113 մարդու տվյալները, որոնք ունեցել են սուր կորոնար սինդրոմ՝ միոկարդի ինֆարկտ կամ անկայուն ստենոկարդիայի նոպա։

Ստենոկարդիան եւ ինֆարկտները պատահում են, երբ սրտին մատակարարվող արյան քանակությունը դառնում է անբավարար այդ օրգանի նորմալ աշխատանքի համար։ Սովորաբար դա տեղի է ունենում կորոնար զարկերակների աթերոսկլերոտիկ վնասման հետեւանքով։

Հետազոտության մասնակիցները բաժանվել էին 3 խմբի՝ կախված կորոնար զարկերակներում աթերոսկլերոտիկ ափսեների վիճակից․ ափսեի պատռվածք, դրա էրոզիա կամ կալցիֆիկացիա։ Երեք սցենարներից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել ինֆարկտի։ Այնուհետեւ նրանք նկարագրել են տարբերությունները դրանց միջեւ, որոնք նախկինում հայտնի չէին։

«Մենք կենտրոնացրել ենք ուշադրությունը երեք մեխանիզմների վրա, որպեսզի տեսնենք՝ գերիշխել են արդյոք դրանք որոշակի սեզոնին։ Ինչպես եւ ակնկալվում էր, կար տարբերություն»,-ասել է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Իք Քյունգ Ջանգը՝ ինտերվենցիոն կարդիոլոգ, Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի  Ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի սրտաբանական լաբորատորիայի տնօրենը (Cardiology Laboratory of Integrated Physiology and Imaging at Massachusetts General Hospital).

Պարզվել է, որ ափսեի պատռվածքը ավելի հաճախ պատահում է ձմռան ամիսներին։ Սովորաբար դա տեղի է ունենում մարդկանց հետ, որոնք ձմռանն առավել հաճախ ունեն բարձր զարկերակային ճնշում։ Աթերոսկլերոտիկ ափսեների կալցիֆիկացիա կամ էրոզիա «սրտայինների» մոտ ճնշումը բարձրանում էր զգալիորեն պակաս հաճախականությամբ։

Գիտնականների խոսքով՝ աթերոսկլերոտիկ ափսեի պատռվածքը կարող է բացատրվել նրանով, որ ցուրտն առաջացնում է անոթների սեղմում, իսկ այդ ֆոնին բարձր զարկերակային ճնշումը կարող է հանգեցնել պատռվածքի։ Բացի այդ, դերակատարում կարող են ունենալ շնչառական վարակները, որոնցով վարակվելն աճում է ձմռան ամիսներին եւ որոնք նպաստում են օրգանիզմում բորբոքային գործընթացների զարգացմանը։ 

Հենթինգտոնի բժշկական հետազոտությունների ինստիտուտի սրտանոթային համակարգերի ուսումնասիրման բաժնից (Cardiovascular Research Institute at Huntington Medical Research Institutes)  բժիշկ Ռոբերտ Քլոները (Robert Kloner) ավելի վաղ իր գործընկերների հետ միասին հայտարարել էր, որ ինֆարկտներն ավելի հաճախ պատահում են ձմռանը։ Քլոները նշել է, որ ցուրտ ամիսներին առավել հաճախակի տեղի ունեցող ինֆարկտների պատճառը կարող են լինել նաեւ կենսակերպի գործոնները՝ դիետայի փոփոխությունը, քիչ շարժունությունը, փակ տարածքներում ծխելը։

Աթերոսկլերոտիկ ափսեի էրոզիան «ամառային տարբերակ» էր։ Դա կարող է կապված լինել նրա հետ, որ շոգ ամիսներին մարդիկ կորցնում են մեծ քանակությամբ ջուր, արյունը դառնում է ավելի խիտ, եւ դա բացասաբար է ազդում անոթների ներքին թաղանթի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։