• Latest news

Գիտնականները կոչ են անում ԱՀԿ-ին վերանայել առաջարկությունները կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ

6 հուլիսի, 2020  09:38

Ավելի քան 230 գիտնական բաց նամակ է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ խնդրելով վերանայել կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ նրա առաջարկությունները: Նրանք պնդում են, որ հակառակ ԱՀԿ-ի կարծիքի, վիրուսը կարող է երկար մնալ օդում, ինչը լրացուցիչ վտանգ է ստեղծում մարդկանց համար, գրում է The New York Times-ը (NYT):

Նամակը ստորագրել են 239 գիտնական 32 երկրից: Նրանք կարծում են, որ վիրուսը կարող է տեղաշարժվել շատ ավելի փոքր մասնիկների տեսքով, քան նախկինում կարծում էին, ինչը թույլ է տալիս նրան ավելի երկար մնալ օդում եւ շնչելիս ներթափանցել օրգանիզմի մեջ։
Սակայն ԱՀԿ-ն պնդում է, որ վիրուսը, հայտնվելով օդում, անմիջապես նստում է հորիզոնական մակերեսների վրա, քանի որ այն տեղաշարժվում է բավականին մեծ եւ ծանր կաթիլներով, գրում է թերթը: Համավարակի ժամանակ կազմակերպությունը կենտրոնացել էր ձեռքերը լվանալու վրա՝ որպես հիվանդությունը կանխելու հիմնական միջոց, մինչդեռ սահմանափակ քանակությամբ ապացույցներ կան, որ վիրուսը փոխանցվում է մակերեսների միջոցով, փոխանցում է ՌԲԿ-ն։
ԱՀԿ-ի՝ վարակի դեմ պայքարի հարցերով տեխնիկական տնօրեն Բենեդետա Ալեգրանզին հայտնել է, որ օդով վիրուսի փոխանցման վերաբերյալ ապացույցները համոզիչ չեն։

«Հատկապես վերջին մի քանի ամսվա ընթացքում մենք բազմիցս նշել ենք, որ հիվանդության՝ օդով փոխանցմումը հնարավոր ենք համարում, սակայն՝ չհիմնավորված պարզ ապացույցներով: Այս թեմայի շուրջ դեռ բանավեճեր կան»,- մեջբերում է NYT-ն Ալեգրանզիին։

Պարբերականը նշում է, որ եթե վիրուսի՝ օդով փոխանցման գաղափարն ընդունվի, դա կարող է վիրուսի պատճառով ներդրված նախազգուշական միջոցների փոփոխություն պահանջել: Մարդկանց հարկ կլինի դիմակներ կրել փակ տարածքներում, իսկ բժիշկները պետք է ամենաուժեղ ֆիլտրով դիմակներ օգտագործեն, որոնք թույլ չեն տալիս նույնիսկ ամենափոքր մասնիկների ներթափանցումը: Փակ տարածքում անհրաժեշտ կլինի նվազեցնել օդի շրջանառությունը եւ ավելի հզոր ֆիլտրեր տեղադրել, ինչպես նաեւ ուլտրամանուշակագույն լույս օգտագործել։

ԱՀԿ կայքում հրապարակված են հիմնական նախազգուշական միջոցները հասարակության համար, որոնք կազմակերպությունն անհրաժեշտ է համարում կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Դրանց թվում են հետեւյալ կետերը՝

․ Պարբերաբար լվանալ ձեռքերը եւ մշակել դրանք հակասեպտիկ նյութերով,

․ Առնվազն 1 մետր հեռավորություն պահպանել հասարակական վայրերում,

․ Հնարավորինս չդիպչել ձեռքերով աչքերին, քթին եւ բերանին,

․ Հետեւել շնչառական հիգիենայի կանոններին, այսինքն՝ փռշտալի սկամ հազալիս փակել քիթը եւ     բերանը անձեռոցիկով կամ ձեռքով,

․ Ջերմության, հազի կամ շնչառության դժվարությունների դեպքում դիել բժշկ։

Դիմակ կրելու առաջարկություն ցուցակում չկա։ Սակայն դիմակներ կրելուն նվիրված առանձին հատվածում կազմակերպությունը խոստովանում է, որ այս միջոցը կարող է օգնել սահմանափակել վարակի տարածումը: Միեւնույն ժամանակ, ԱՀԿ-ն նշում է, որ ձեռքի հիգիենայի, հեռավորության եւ այլ միջոցների պահպանումն առաջնային նշանակություն ունի կորոնավիրուսի՝ անձից անձ փոխանցման կանխարգելման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։